search

Ֆիլտրել

Սպլենդոր Հյուրանոց

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան փող.

  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

   «Սպլենդոր» հյուրանոցը գտնվում է Ծաղկաձորի մի գողտրիկ անկյունում: Այստեղ կարելի է վայելել բնության հրաշալի համայնապատկերը: Հյուրանոցային համալիրը գտնվում է Կեչառիս վանական համալիրից 500մ և ճոպանուղուց 600մ հեռավորության վրա: Հյուրերին տրամադրվում են նորակառույց քոթեջներ՝ շուրջօրյա տաք և սառը ջրով, հեռուստացույցով, անվճար Wi-Fi կապով: Խոհանոցում առկա է սառնարան, սալօջախ, առաջին անհրաժեշտության սպասք, սուրճի և թեյի պարագաներ: Հանգստյան տան տարածքում գտնվող ռեստորանում կարող եք ճաշակել ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական ճաշատեսակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված տարածք՝ բոլոր հարմարություններով: «Սպլենդոր» հանգստյան տունը՝ իր կողմից առաջարկվող համալիր ծառայությունների շնորհիվ, համարվում է Ծաղկաձորի ամենահարմարավետ և ամենամատչելի հյուրանոցներից մեկը: Հյուրանոցում առկա պայմանները հնարավորություն են տալիս հյուրերին անցկացնել հետաքրքիր և անմոռանալի ժամանակ:

Վիլիջ Հաուս

0.0 10

Կոտայք Գառնի Թումանյան 2, Գեղարդի խճուղի

  • tennis
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատունը տեղակայված է Գառնում /Կոտայքի մարզ/, Գեղարդավանք գնացող գլխավոր ճանապարհի վրա։ Այն երկհարկանի առանձնատուն է շրջապատված մրգատու այգով և պարտեզով։ Ծառայությունները ներառում է ռեստորան, անվճար ինտերնետ, լվացքատուն և ավտոկայանատեղի։ Ռեստորանը առաջարկում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցի ճաշատեսակներ։ Յուրաքանչյուր օր կարող եք ճաշակել շեֆ-խոհարարի կողմից մատուցվող օրվա ուտեստը։ Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատանը կարող եք կազմակերպել ձեր կոպերատիվ, ընտանեկան և ընկերական հավաքները։ Ցանկության դեպքում կազմակերպվում են տուրեր և արշավներ:

Վիլլա Վինտաժ Բուտիկ

0.0 10

Կոտայք Մրգաշեն Մրգաշեն փողոց 11 տուն 3

  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • pool

     Անգլիական ոճի լյուքս դասի տուն։ Գտնվում է Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում Երևանին շատ մոտ 15կմ հեռավորության վրա։ Առանձնատունը պարսպապատված է, Տանը անցկացվել է կապիտալ ոճային վերանորոգում։ Տունը հագեցած է գեղեցիկ սպասքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Տունը ունի երեք ննջասենյակ, ճաշասենյակ, հյուրասենյակ, երկու սան հանգույց։ Դրսում գտնվում է թոնիր, քարե փուռ, աղյուսե կրակարան (մանղալ)։ Առանց գիշերակացի կարող է հյուրընկալել մինչև՝ 18 անձ։

Վիլլաձոր Ապարտ Հոթել

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Վ.Հարությունյան, 4

  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Վիլլաձորը մի հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկի պատշգամբից դեպի դիմացի լեռներ բացվող հրաշալի տեսարանը: Առանձնատներում կա ունի օդորակիչ, ամբողջությամբ կահավորված խոհանոց՝ ճաշասենյակով, հարթ էկրանով հեռուստացույց և անհատական ​​լոգարան՝ ցնցուղով, վարսահարդարիչով և անվճար լոգանքի պարագաներով: Առկաէ աման լվացող մեքենա, միկրոալիքային վառարան, սառնարան և թեյնիկ։ Առկա են խորովածի հարմարանքներ։ "Villadzor Apart" հյուրանոցի հյուրերը կարող են խաղալ բիլիարդ կամ հեծանիվ վարել շրջակա տարածքում: Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանի տեղափոխումը կարող է կազմակերպվել հավելավճարով:

Վուդ Լենդ

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 2 նրբ, 1

  • parking
  • wifi

     Ծաղկաձորի մի գողտիկ անկյունում Ձեր արջև իրենց ջերմ դռներն են բացել ամենատարբերվող և յուրահատուկ Վուդլենդ քոթեջները։ Քոթեջներում առկա են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները։ Իրենց տեսքով և կահավորանքով դեռևս միակը հանդիսացող քոթեջներում երաշխավորում ենք Ձեր անմոռանալի և չկրկնվող հանգիստը։

Վուդեն Շալե

0.0 10

Կոտայք Նոր գեղի Ավետիք Իսահակյան 30

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water

     Այս հեքիաթային քոթեջը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում է գտնվում, ձեր հանգիստը և միջոցառումները կարող եք անցկացնել այստեղ։ Տունը գտնվում է Երևանից 23կմ հեռավորության վրա։

Ֆարիա Բուտիկ հյուրանոց

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Չարենցի 3/2, 2310

  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Ֆարիա Բուտիկ» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ծաղկաձորի սրտում:  Ծաղկաձորը հայտնի  է  իր գեղեցիկ  բնությամբ: Այստեղ է գտնվում նաև Տեղենիս լեռը, որտեղ ձմռանը կարող եք դահուկներ  վարել: Ճոպանուղին գործում է ամեն օր: Հյուրանոցը իր հյուրընկալությամբ ու սպասարկման որակով թույլ կտա ամեն հյուրի զգալ իրեն ինչպես տանը: Առաջարկվում են տարբեր տեսակի համարներ ինչպես ընտանիքների այնպես էլ ընկերների համար: Հյուրանոցի  ԲԱՐ – ում կառաջարկվեն Ձեր տրամադրությանը համահունչ ըմպելիքներ: Երեկոն կարող եք անցկացնել բուխարու մոտ և ըմբոշխնել տարատեսակ գինիներ և խորտիկներ:     

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները