search

Ֆիլտրել

Գրողների Տուն Հյուրանոց

10.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի նրբ., 4 շենք

  • pool
  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • spa
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • transfer
  • wifi

     «Գրողների Տուն» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնց միացման հատվածներում ձևավորվում են ընդարձակ և հարմարավետ սրահներ:  Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, չհրկիզվող պահարան,մեծ մասում նաև պատշգամբ: Հյուրանոցի հյուսիսհայաց սենյակներից   բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկաձոր քաղաքը և հեռվում գտնվող Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները, իսկ հարավից շինությունը հարում է բնական անտառին, որտեղ տեղադրված են բազմաթիվ տաղավարներ և նստարաններ : Հյուրանոցում առկա է բաց և փակ լողավազաններ, մարզասրահ և բակային վարժասարքեր, ֆիննական ,ռուսական և ինֆրակարմիր   շոգեբաղնիքներ, սպա կենտրոն, աղե անձավ,սեղանի թենիս, բիլիարդ, Wi-Fi ծածկույթ և ավտոկայանատեղի: Տարածքում տեղակայված է նաև թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված հարմարանքներով, խաղադաշտին կից, նաև հյուրասրահում  գործում են մանկական խաղահրապարակներ  տարատեսակ ճոճորաններով և սահուղիներով: Հյուրանոցի սրահներում, սենյակներում ու տարածքում դուք կգտնեք մեր լավագույն գեղանկարիչների ու քանդակագործների բազմաթիվ բարձրարժեք աշխատանքներ: «Գրողներ Տուն» հյուրանոցն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, հանգստի բովանդակալից կազմակերպմամբ և համալիր ծառայությունների մատուցմամբ: Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում Է գտնվում  հյուրանոցը՝ իր բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով համարվում է ամենագրավիչ և սիրելի հանգստավայրերից մեկը:  

Երկու սենյականոց բնակարան Կեչի Հաուսում

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Անտառային փողոց 1 բն․ 191

  • tv
  • tv
  • wifi
  • gas
  • electricity
  • persistent_water
  • elevator

     Ծաղկաձորի կենտրոնում գտնվող այս բնակարանը առաջարկում է բոլոր նրանց ովքեր ցանկանում են հանգստանալ Ծաղկաձորում ամենալավ պայմանները, բնակարանը գտնվում է Կեչի հաուս բնակելի համալիրում։

Էլեգանտ Հյուրանոց և Ռեզորթ

1.8 10

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր փող. 11

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     «Էլեգանտ» հյուրանոցը՝ գտնվելով  գեղատեսիլ Ծաղկաձորում, հնարավորություն է ընձեռում վայելելու քաղաքի հրաշալի բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն առաջարկում է հարմարավետ համարներ, նաև քոթեջներ: Հյուրանոցում առկա է խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ և կոնֆերանս դահլիճ: Ձմեռային սպորտի սիրահարներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սնոուբորդ, սահնակներ, դահուկներ, ձնագնաց և ճոպանուղի: Ձմռանը անմիջապես հյուրանոցից կարելի է կազմակերպել լեռնադահուկային տուր: «Էլեգանտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը հայտնի վայր է սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման համար: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով: Շուրջ տարին գործող փակ լողավազանը, որի ապակիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնությունը, լեռները և հյուրանոցի տարածքով անցնող գետակը, համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը: Հյուրանոցում իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ազգային, արևելյան, եվրոպական, չինական և ճապոնական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանուց: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:

էլեոնորա Ռեզորթ

4.9 10

Կոտայքի մարզ Հանքավան

  • pool
  • billiard
  • tennis
  • parking
  • wifi

       «Էլեոնորա» ռեզորթը գտնվում է գեղատեսիլ Հանքավանում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, Wi-Fi ինտերնետ, պատշգամբ: Հյուրերը իրենց ազատ ժամանակը կարող են ավելի հետաքրքիր կազմակերպել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող ծառայություններից: Հյուրանոցում գործում է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները` լիարժեք հանգիստ կազմակերպելու համար: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով թթվածնով հարուստ մաքուր օդ և էկոլոգիապես մաքուր սնունդ: Հյուրանոցը հնարավորություն է ընձեռում անցկացնել մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ և լիարժեք հանգիստ:

Էվերեստ հանգստյան տուն

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 13.3

  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     «Էվերեստ»-ը գտնվում է Ծաղկաձորի սկզբնամասում, Ծաղկունյաց հրապարակի մոտ և իր հյուրերին առաջարկում է որակյալ անհատական սպասարկում, որը հիմնվում է քոթեջների համալրվածության բարձր մակարդակի, տրամադրվող ծառայություների լայն փաթեթի, աշխատակիցների արհեստավարժության և հյուրանոցում տիրող ջերմ հյուրընկալության մթնոլորտի վրա։ Հյուրերի տրամադրության տակ են հարմարավետ, տասը երկհարկանի փայտե քոթեջներ, որոնք համալրված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, անհատական ջեռուցման համակարգով և առկա է անվճար ավտոկայատեղի։

Էփրիքոթ հյուրանոց

0.0 10

Կոտայք գյուղ Արզական Աղվերան հանգստի գոտի, 4/9

  • pool
  • billiard
  • tennis
  • tennis_kort
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     Բարի գալուստ Ապրիկոտ Հոթելս ընդ Ռեզորթս` էկոնոմ և բարձր դասի հյուրանոցների և հանգստյան տների ցանց, որտեղ Դուք կզգաք ուրույն հայկական հյուրընկալության ջերմությունը, անկեղծությունը, սրտաբաց ու առատ հյուրասիրությունը։ Մենք ստեղծում ենք ինքնատիպ միջավայր Ձեր հանգստի և հարմարավետության  համար` համադրելով հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթները, միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր որակը, հավելյալ ծառայությունների և հարմարությունների լայն ընտրանին, տեղանքի ընտրությունն ու յուրաքանչյուր հյուրանոցի ճարտարապետական նախագծի ներդաշնակությունը տվյալ տեղանքի պատմության և բնության հետ, նրբաճաշակ ինտերիերը և գաստրոնոմիան:  Ապրիկոտ Աղվերան Ռեզորթը մեր ցանցի առաջին հանգստյան տունն է, որը տեղակայված է  Աղվերանում՝ Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում։ Եթե  փնտրում եք թարմ օդ, խաղաղ միջավայր, կատարյալ հանգիստ, ապա այցելեք մեր հանգստյան տուն:  

Թեղենիս հանգստյան տուն

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր 31

  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • children_playroom
  • laundry

     Թեղենիս հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձորում՝ լեռնադահուկային վերելակից 250 մ հեռավորության վրա, առկա է մարզասրահ, սաունա և փակ լողավազան: Հանգստյան տունը տրամադրում է անվճար մասնավոր կայանատեղի և բարձր արագությամբ WiFi: Հյուրերը կարող են հանգստանալ պատշգամբում՝ խմիչքներով: Խոհանոցում կան տոստեր և սառնարան, ինչպես նաև մասնավոր լոգասենյակ՝ խալաթներով, անվճար լոգանքի պարագաներով և վարսահարդարիչով։ Առկա է նաև հարթ էկրանով հեռուստացույց, միկրոալիքային վառարան, վառարան և թեյնիկ։ Տրվում է նաև ամենօրյա սպասուհու և լվացքի ծառայություններ։ Տեղափոխումը լեռնադահուկային վերելակ տրամադրվում է ըստ ցանկության։ Տարածքը հայտնի է դահուկներով սահելու համար։

Լիլիթ ռեզորթ

0.0 10

Կոտայք Աղվերան Անտառային 19/6

  • pool
  • billiard
  • tennis
  • children_playground
  • parking
  • wifi

     Մաքուր և հարմարավետ սենյակներ` Աղվերանի Լիլիթ ռեզորթում։ Հյուրանոցի բարեհամբյուր աշխատակազմը կապահովի յուրաքանչյուր հյուրի հաճելի հանգիստը ու լավ տրամադրությունը։ Հրաշալի վայր ընտանեկան հանգստի համար, կատարյալ մաքրություն , թարմ և համեղ հոհանոց և բարեհամբյուր աշխատակազմ։

Ծաղկահովիտ Հյուրանոց

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող. 25

  • billiard
  • tennis
  • children_playroom
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi
  • facilities

   «Ծաղկահովիտ» հյուրանոցը տեղակայված է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է ստանդարտ և լյուքս կարգի հարմարավետ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Այստեղ գործում է ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանտեղի: Հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնում գտնվելն է, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոտքով հասնել ճոպանուղի և այցելել քաղաքի այլ տեսարժան վայրեր: Բարեհամբույր աշխատակազմի կողմից  մատուցվում է բարձրակարգ սպասարկում: Հյուրանոցն ունի ընդարձակ բակ, որը հիանալի վայր է զբոսնելու և մաքուր օդ վայելելու համար: Հյուրանոցում կարելի է կազմակերպել նաև ընտանեկան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ: Մոտակայքում է գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը: 

Ծաղկաձոր Ինն

0.0 10

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Նոր թաղամաս,2-րդ փողոց 26

  • billiard
  • tennis
  • parking
  • transfer
  • wifi

     Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում իր հյուրընկալ դռներն է բացում «Ծաղկաձոր Ինն» հյուրանոցը, որն իր գերազանց սպասարկմամբ ու հարմարավետ հանգստի կազմակերպման լավագույն ավանդույթներով նոր ու սիրված վայր կդառնա ինչպես տեղացիների, այնպես էլ Ձեր հյուրերի համար:  

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները