Ֆիլտրել


Ուելքոմ Ֆրենդզ Հոսթել (Երևան)
Երևան Կենտրոն վարչ. շրջան Եզնիկ Կողբացու փող. 75
Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը ստեղծել է հարմարավետ առաջարկներ և խելամիտ գներ հյուրերի համար: Բոլոր սենյակները աչքի են ընկնում նորաձև ինտերիերով, բարձրորակ կահույքով և օրթոպետիկ ներքնակներով, որոնք դարձնում են յուրաքանչյուր սենյակը յուրօրինակ և ինքնատիպ: Տեղակայված լինելով Երևանի սրտում՝ Ուելքոմ Ֆրենդզ Հոսթելը գտնվում է Հյուսիսային Պողոտայից, Օպերայից, Կասկադից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա:

Մաչանենց B&B (Էջմիածին)
Արմավիր Էջմիածին Շահումյան փող., 36 շենք
«Մաչանենց Տուն» հյուրատունը գտնվում է Էջմիածին քաղաքում: Հյուրընկալվելով այս հյուրատանը, դուք կունենաք բացառիկ հնարավորություն՝ զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին մեկ վայրում: Հյուրատանն առկա է պատկերասրահ, թանգարան, պանդոկ, հուշանվերների վաճառքի կետ: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր, մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Աշխատակազմը մեծ սիրով սպասում է բոլոր այցելուներին: Հյուրատանը ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ժամանակը հագեցած և հետաքրքիր անցկացնելու համար:

Միռա Հյուրանոց (Գորիս)
Սյունիք Գորիս Անկախության 24/3
«ՄԻՌԱ» հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի կենտրոնում՝ Անկախության 24/3 հասցեում: Յուրաքանչյուր սենյակ ունի առանձին լոգասենյակ՝լոգախցիկով,ապաահովված մշտական տաք և սառը ջրով, անվճար WiFi օդային կապով: Հյուրանոցի սենյակների վարձակալման գինն իր մեջ ներառում է անվճար նախաճաշ: Լրացուցիչ պատվերներն, ինչպես նաև ճաշն ու ընթրիքը վճարովի են և պատրաստվում են հմուտ խոհարարի կողմից: Հյուրանոցի սենյակներն ունեն պատշգամբներ, յուրաքանչյուր սենյակում կան հեռուստացույց, վարսահարդարիչ, զգեստապահարան, սուրճի սեղան՝ աթոռներով, բազմոց, բազկաթոռներ, սառնարան: Հյուրանոցն ունի նաև այգի՝ ծաղիկներով և պտղատու ծառերով, որտեղ կարող եք վայելել Ձեր հանգիստը: ՄԻՌԱ հյուրանոցից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Հին Գորիս,որը բազմաթիվ զբոսաշրջիկների ուշադրությանն է արժանանում իր քարանձավային բնակավայրերով, ձորերով , կիրճերով, բրգաձև գագաթներով: Կառուցված լինելով քաղաքի կենտրոնական մասում՝ ՄԻՌԱ հյուրանոցը գտնվում է Գորիս քաղաքի պատմական հուշարձանների հարևանությամբ:

Պարկ Ավենյու Հյուրանոց
Երևան Նոր Նորք վարչ. շրջան Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Թևոսյան փող., 21/5 շենք
«Պարկ Ավենյու» հյուրանոցը գտնվում է Նոր նորքում՝ հեռու Երևան քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է դասական ոճով կահավորված գրավիչ ու հարմարավետ 11 համարներ և ավտոտնակով 5 սենյակներ: Համարները ապահովված են Wi-Fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար և սառնարան: Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան: Ցանկության դեպքում ամռանը նախաճաշը և ճաշը մատուցվում են գեղատեսիլ ջրվեժի ներքո` հնարավորություն ստեղծելով վայելել մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Կազմակերպվում են նաև տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` ծանոթացնելու երկրի պատմամշակութային ժառանգությանն ու գեղեցիկ բնապատկերներին: Անձնակազմի բարեհամբույր սպասարկման և հյուրանոցում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ «Պարկ Ավենյու» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և լի ջերմ հիշողություններով:

Պալմա Գեսթ Հաուս
Լոռու մարզ Ալավերդի ք Ալավերդի Զորավար Անդրանիկ 327
«Պալմա» հյուրատունը գտնվում է Ալավերդի քաղաքում: Ունի սեզոնային բացօթյա լողավազան, այգի և անվճար WiFi: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը և խորովածի հարմարությունները: Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան՝ անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակից բացվում է շատ գեղեցիկ տեսարան՝ դեպի բակ:

Մոսկվայի Տուն
Երևան Կենտրոն վարչ. շրջան Արգիշտիի փող. 7
Մայրաքաղաք Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում մոսկովյան մշակութային բիզնես կենտրոնը`«Մոսկվայի տունը»: Շենքը շրջապատված է այգիներով և թատրոններով: Կառույցի 4-րդ հարկում գտնվում է հյուրանոցը, որն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ: Կինոհամերգային դահլիճում կազմակերպվում են համերգներ և կինոդիտումներ: Բոլոր անհրաժեշտ սարքավորումներով համալրված կոնֆերանս դահլիճում անցկացվում են սեմինարներ, համաժողովներ, ֆորումներ: Ցուցասրահում ներկայացվում են հայ և ռուս երիտասարդ և անվանի նկարիչների աշխատանքների ցուցադրություններ: Շենքի հարևանությամբ են գտնվում գինու գործարանը, Ֆրանսիայի, Ռուսաստանի և Իտալիայի դեսպանատները: «Մոսկվայի տան» դռները միշտ բաց են բոլոր ցանկացողների համար:

Մետրոպոլ Հյուրանոց
Երևան Կենտրոն վարչ. շրջան Մաշտոցի պող., 2/2 շենք
«Մետրոպոլ» հյուրանոցը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա: Հյուրանոցն առաջարկում է մոդեռն և դասական ինտերիերի յուրօրինակ համադրությամբ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Օրվա ազատ ժամերը կարելի է դարձնել ավելի հետաքրքիր՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ բար, փակ լողավազան, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են համեղ և յուրօրինակ ճաշատեսակներ: Այստեղ կարելի է նաև կազմակերպել տարբեր հանդիսություններ և կորպորատիվ միջոցառումներ: Հյուրանոցում առկա է տեխնիկապես հագեցած կոնֆերանս դահլիճ, որտեղ կարելի է անցկացնել համաժողովներ, սեմինարներ և թրեյնինգներ: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը՝ հյուրանոցում ջերմ և հաճելի մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն ունի իդեալական դիրք, որի շնորհիվ հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել քաղաքում գտնվող թանգարաններ, թատրոններ, ռեստորաններ, ժամանցի և առևտրի կենտրոններ: Մոտակայքում է գտնվում Սուրբ Սարգիս եկեղեցին, Հրազդանի կիրճը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, Արարատ կոնյակի գործարանը: Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 11 կմ է:

Նորս Գեսթ Հաուս
Երևան Մալաթիա-Սեբաստիա վարչ. շրջան Գուսան Շերամի 76/5
Նորս Գեսթ հաուսը գտնվում է Երևանի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում։ Այն ունի սեզոնային բացօթյա լողավազան, բար, ընդհանուր լաունջ և այգի: Առկա են խորովածի հարմարանքներ: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը, անվճար Wi-Fi-ը և օդանավակայանի տեղափոխման ծառայությունը, նաև տան տարածքում կարող եք նշել ձեր միջոցառումները։