Ֆիլտրել

Վիլիջ Հաուս
Կոտայք Գառնի Թումանյան 2, Գեղարդի խճուղի
Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատունը տեղակայված է Գառնում /Կոտայքի մարզ/, Գեղարդավանք գնացող գլխավոր ճանապարհի վրա։ Այն երկհարկանի առանձնատուն է շրջապատված մրգատու այգով և պարտեզով։ Ծառայությունները ներառում է ռեստորան, անվճար ինտերնետ, լվացքատուն և ավտոկայանատեղի։ Ռեստորանը առաջարկում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցի ճաշատեսակներ։ Յուրաքանչյուր օր կարող եք ճաշակել շեֆ-խոհարարի կողմից մատուցվող օրվա ուտեստը։ Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատանը կարող եք կազմակերպել ձեր կոպերատիվ, ընտանեկան և ընկերական հավաքները։ Ցանկության դեպքում կազմակերպվում են տուրեր և արշավներ:

Վիլլաձոր Ապարտ Հոթել
Կոտայք Ծաղկաձոր Վ.Հարությունյան, 4
Վիլլաձորը մի հարմարավետ և անկաշկանդ միջավայր է, որտեղ ստեղծված են լիարժեք հանգիստ կազմակերպելու բոլոր անհրաժեշտ պայմանները: Իսկ հանգստի վայելքը կկրկնապատկի պատշգամբից դեպի դիմացի լեռներ բացվող հրաշալի տեսարանը: Առանձնատներում կա ունի օդորակիչ, ամբողջությամբ կահավորված խոհանոց՝ ճաշասենյակով, հարթ էկրանով հեռուստացույց և անհատական լոգարան՝ ցնցուղով, վարսահարդարիչով և անվճար լոգանքի պարագաներով: Առկաէ աման լվացող մեքենա, միկրոալիքային վառարան, սառնարան և թեյնիկ։ Առկա են խորովածի հարմարանքներ։ "Villadzor Apart" հյուրանոցի հյուրերը կարող են խաղալ բիլիարդ կամ հեծանիվ վարել շրջակա տարածքում: Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է 50 կմ հեռավորության վրա։ Օդանավակայանի տեղափոխումը կարող է կազմակերպվել հավելավճարով:

Ֆարիա Բուտիկ հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Չարենցի 3/2, 2310
«Ֆարիա Բուտիկ» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենահայտնի հանգստավայրերից մեկի` Ծաղկաձորի սրտում: Ծաղկաձորը հայտնի է իր գեղեցիկ բնությամբ: Այստեղ է գտնվում նաև Տեղենիս լեռը, որտեղ ձմռանը կարող եք դահուկներ վարել: Ճոպանուղին գործում է ամեն օր: Հյուրանոցը իր հյուրընկալությամբ ու սպասարկման որակով թույլ կտա ամեն հյուրի զգալ իրեն ինչպես տանը: Առաջարկվում են տարբեր տեսակի համարներ ինչպես ընտանիքների այնպես էլ ընկերների համար: Հյուրանոցի ԲԱՐ – ում կառաջարկվեն Ձեր տրամադրությանը համահունչ ըմպելիքներ: Երեկոն կարող եք անցկացնել բուխարու մոտ և ըմբոշխնել տարատեսակ գինիներ և խորտիկներ:

Վուդեն Շալե
Կոտայք Նոր գեղի Ավետիք Իսահակյան 30
Այս հեքիաթային քոթեջը Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում է գտնվում, ձեր հանգիստը և միջոցառումները կարող եք անցկացնել այստեղ։ Տունը գտնվում է Երևանից 23կմ հեռավորության վրա։

Վուդ Լենդ
Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 2 նրբ, 1
Ծաղկաձորի մի գողտիկ անկյունում Ձեր արջև իրենց ջերմ դռներն են բացել ամենատարբերվող և յուրահատուկ Վուդլենդ քոթեջները։ Քոթեջներում առկա են լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր հարմարությունները։ Իրենց տեսքով և կահավորանքով դեռևս միակը հանդիսացող քոթեջներում երաշխավորում ենք Ձեր անմոռանալի և չկրկնվող հանգիստը։

Վիլլա Վինտաժ Բուտիկ
Կոտայք Մրգաշեն Մրգաշեն փողոց 11 տուն 3
Անգլիական ոճի լյուքս դասի տուն։ Գտնվում է Կոտայքի մարզի Մրգաշեն համայնքում Երևանին շատ մոտ 15կմ հեռավորության վրա։ Առանձնատունը պարսպապատված է, Տանը անցկացվել է կապիտալ ոճային վերանորոգում։ Տունը հագեցած է գեղեցիկ սպասքով և անհրաժեշտ տեխնիկայով։ Տունը ունի երեք ննջասենյակ, ճաշասենյակ, հյուրասենյակ, երկու սան հանգույց։ Դրսում գտնվում է թոնիր, քարե փուռ, աղյուսե կրակարան (մանղալ)։ Առանց գիշերակացի կարող է հյուրընկալել մինչև՝ 18 անձ։