Ֆիլտրել

Ռոսիա Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Գ. Մագիստրոսի փող. 7
Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում է գտնվում «Ռոսիա» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է դասական մեկտեղանոց, երկտեղանոց համարներ և «նախագահական լյուքս» բնակարաններ, որոնք համալրված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հյուրանոցում առկա է փակ լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, մարզասրահ, շոգեբաղնիք, ինտերնետ հասանելիություն և ավտոկայանատեղի: Առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և էկզոտիկ ծառերով: Հյուրանոցի 2 ապակեպատ վերելակներից բացվում է տեսարան դեպի «Նոր Ռոսիա» լաունջ բարը: Բոլոր հարկերում կան աուդիո ձայնարկիչներ, որոնք ապահովում են հաճելի երաժշտություն: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել` վայելելով Ծաղկաձորի լեռնային թարմեցնող օդը: Հյուրանոցն առաջարկում է ավտոբուս` 30 հոգու համար նախատեսված, որն իրականացնում է շրջայց քաղաքում, ինչպես նաև ուղևորափոխադրումներ դեպի ճոպանուղի: Ձմռանը հասանելի է սպորտային պարագաների վարձակալություն: Հյուրանոցում առկա են նաև առևտրի սրահներ: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:

Նարինե B&B (Գառնի)
Կոտայքի մարզ Գառնի Չարենցի փող., 20 շենք
«Նարինե» հյուրատունը գտնվում է Կոտայքի մարզի Գառնի գյուղում: Հյուրատունն առաջարկում է 6 հարմարավետ սենյակներ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռները: Հյուրերի տրամադրության տակ կա բակ, այգի, ընդհանուր խոհանոց, ռեստորան: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Յուրաքանչյուր առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր անհատական մոտեցում են ցուցաբերում բոլոր հյուրերի նկատմամբ կացության ողջ ընթացքում և պատրաստ են օգնել ցանկացած հարցում: Հյուրատան մոտակայքում է գտնվում տարածաշրջանի ամենահին հեթանոսական տաճարը: Ամռանը, ցանկության դեպքում, կազմակերպվում են էքսկուրսիաներ դեպի Գառնու տաճար և Գեղարդի վանական համալիր:

Շէ Իվետ B&B (Գառնի)
Կոտայքի մարզ Գառնի Գեղարդի պող., տ. 31
«Շէ Իվետ» հյուրատունը գտնվում է Գառնի գյուղում, Գեղարդի վանական համալիր տանող ճանապարհին: Գտնվելով մի շարք հայտնի տեսարժան վայրերի կողքին, հյուրատունը գրավում է բազմաթիվ օտարերկրյա ճամփորդների ուշադրությունը: Հյուրատունն առաջարկում է 8 հարմարավետ ննջասենյակներ: Պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կոտայքի մարզի հիասքանչ լեռները: Հյուրերի տրամադրության տակ կա բացօթյա լողավազան և պարտեզ, որտեղ կարելի է պատրաստել և վայելել ավանդական խորոված: Նախաճաշին և ընթրիքին հյուրատանը մատուցվում է հայկական և ֆրանսիական խոհանոցի ամենահամեղ ճաշատեսակները: Ամռանը, ցանկության դեպքում, տանտերերը կազմակերպում են էքսկուրսիաներ և քայլարշավներ:

Նուռ Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող. 10 շենք
Ծաղկաձոր առողջարանային քաղաքում է գտնվում «Նուռ» հյուրանոցային համալիրը: Գտնվելով քաղաքի կենտրոնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա՝ այն իր ուրույն տեղն է զբաղեցնում այլ հյուրանոցների և մարզա-առողջարանային համալիրների շարքում: Բարեհամբույր անձնակազմի համակցված աշխատանքը և ընտանեկան ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանոցում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնցում կա հեռուստացույց՝ արբանյակային հեռարձակմամբ, աուդիո և վիդեո ծառայություններից օգտվելու հնարավորությամբ, սառնարան, լոգախցիկ՝ մշտական տաք և սառը ջրով: Հյուրանոցում առկա է սրճարան-ճաշարան, հարմարավետ շոգեբաղնիք, խաղասենյակ, սեղանի թենիս, լողավազան, խորոված պատրաստելու համար նախատեսված մանղալ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Բարձրակարգ սպասարկման և ակտիվ ժամանցի հնարավորության շնորհիվ, հյուրանոցում իրենց հանգիստը կազմակերպողները կվայելեն լիարժեք հանգիստ: Ամռանը ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են արշավները, իսկ ձմռանը՝ լեռնադահուկային սպորտը:

Պարկ Ռեզորթ Աղվերան
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Կոտայք Արզական Անտառային 11
Աղվերանի լեռների մոգական և գեղատեսիլ անտառներում է գտնվում «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը: Երևանից հեռավորությունն ընդամենը 47 կմ է: Այն իդեալական վայր է՝ տարվա բոլոր եղանակներին վայելելու Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը: Հյուրանոցը առաջարկում է լավագույն պայմանները լիարժեք հանգստի համար: Հարմարավետ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները՝ ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ, որոնք առաջացնում են դրախտային զգացողություններ: Հյուրերի համար գործում են մարզադաշտեր՝ նախատեսված տարբեր ոճի սպորտաձևերի սիրահարների համար, բիզնես-սրահ, կոնֆերանս դահլիճ, ռեստորան, բիլիարդի սրահ, թենիս, վոլեյբոլի և ֆուտբոլի հրապարակ, սահադաշտ, շայբորդ, թյուբինգ, դիսկո ակումբ և երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակներ: Հյուրանոցային համալիրն առաջարկում է նաև բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ՝ կորպորատիվ հանգստի, բանկետների և ընտանեկան հանդիսությունների կազմակերպում, էքսկուրսիոն ծառայություններ, շուրջօրյա անվտանգության ծառայություն և այլն:

Ոսկու Աշխարհ Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Սարալանջի փող., 2 շենք
«Ոսկու Աշխարհ» հյուրանոցային համալիրը գտնվում է Հայաստանի ամենասիրելի հանգստավայրերից մեկում՝ գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը մեծ ճանաչում է վայելում շնորհիվ իր մասնագիտացված ծառայությունների, ժամանակակից տեսքի, հարմարավետ պայմանների և պրոֆեսիոնալ անձնակազմի: Հյուրանոցում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները՝ առօրյա հոգսերից կտրվելու, լիցքաթափվելու և բնության գրկում լիարժեք և անմոռանալի հանգիստ կազմակերպելու համար: Շնորհիվ փոքր-ինչ բարձրադիր դիրքի՝ հնարավորություն է ստեղծվում անցկացնել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն առաջարկում է հարմարավետ և ընդարձակ համարներ՝ լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով, օդափոխիչով: Հյուրերը կարող են օգտվել հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, մարզասրահ, բիլիարդ, սեղանի թենիս, շոգեբաղնիք: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Անհրաժեշտ սարքավորումներով կահավորված ընդարձակ դահլիճում կարելի է կազմակերպել տարբեր միջոցառումներ: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին:

Շալե Ծաղկաձոր
Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան 11/1
Ծաղկաձորի սրտում տեղակայված «Շալե» հյուրատունն իր ջերմ դռներն է բացում բոլո՜րի առջև՝ առաջարկելով հարմարավետ քոթեջներ: Քոթեջները նախատեսված են 4 (+2) անձի համար: Քոթեջներն ունեն խոհանոց՝ իր պարագաներով, սանհանգույց, ննջասենյակ, հյուրասենյակ:

Սիոն Ռեզորթ
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 5/3 շենք
Գեղատեղիլ Ծաղկաձորի գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում «Սիոն» հանգստյան տունը, որն առաջարկում է ընդարձակ և հարմարավետ համարներ՝ հեռուստացույցով, լոգարանով, անվճար Wi-Fi ինտերնետով: Հյուրերն իրենց ազատ ժամանակը կարող են հաճելի կերպով անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, բիլիարդ, սեղանի թենիս: Հյուրանոցը շատ հարմար վայր է՝ Ծաղկաձորի հիանալի բնության գրկում հանգստանալու և քաղաքի աղմուկից կտրվելու համար: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հանգիստը լինի անմոռանալի, հարմարավետ և ապահով: Բարեհամբույր աշխատակազմը և որակյալ ծառայությունները ստեղծում են հիանալի միջավայր՝ լիարժեք հանգստի համար: Հյուրանոցի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից՝ 50 կմ է:

Սկանդինավիա
Կոտայք Ծաղկաձոր համայնք, գ. Փյունիկ Փյունիկ գյուղ
Հեքիաթային Սկանդինավիան` նախագծված և կառուցված սիրով, լցված Սկանդինավիան պարզությամբ, հարմարավետությամբ և օրիգինալությամբ՝ սպասում է Բոլորիդ՝ խոստանալով նորդաշնակություն և անմոռանալի հանգիստ։ Հյուրատունը գտնվում է Կոտայք մարզի Փյունիկ գյուղում՝ Երևանից 70 կմ հեռավորության վրա։