Ֆիլտրել

Լա Դեֆանս հյուրանոց
Երևան Երևան Տիչինայի փողոց 300/9
Եթե փնտրում եք հարմարավետ, ընտանեկան հյուրանոց՝ ջերմ մթնոլորտով և մատչելի գնով, սակայն Երևանի կենտրոնից ոչ հեռու, ապա Լա Դեֆանս հյուրանոցը լավագույն տարբերակն է: Հյուրանոցում կարող եք մոռանալ հոգսերի, խնդիրների և ժամանակի բացակայության մասին, կտրվել մարդկանցից, քաղաքի եռուզեռից, աղմուկից և լիարժեք հանսգտանալ: Ներդաշնակելով բարձր որակը, անհատական սպասարկումն ու ընտանեկան միջավայրը` ստեղծված են լավագույն պայմանները՝ գործնական, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի ու հետաքրքիր անցկացնելու համար։ Շքեղ ու ընդարձակ համարներ, բարձրակարգ ռեստորան,համամ, շոգեբաղնիք և լողավազան, մարզասրահ, թենիս և բիլիարդ: Մի խոսքով` ամեն ինչ Ձեր լիարժեք հանգիստը առավելագույնս կազմակերպելու համար:



Իրիս B&B (Ալավերդի)
Լոռի Ալավերդի Բաղրամյան փ., տ. 65
«Իրիս» հյուրատունը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Հյուրատանը կա 8 սենյակ, որից 5-ը սանհանգույցով է և 3-ը ընդհանուր սանհանգույցով (3 սենյակին՝ 2 սանհանգույց): Ընդարձակ և լուսավոր սենյակները կահավորված են ինչպես դասական, այնպես էլ փայտյա հին կենցաղային ոճով։ Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի լեռները և Դեբեդ գետը: Հյուրերի տրամադրության տակ կա ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, սեղանի թենիս, բակ, պարտեզ: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ամեն առավոտ հյուրատանը մատուցվում է շատ համեղ նախաճաշ՝ պատրաստված տեղական արտադրության թարմ մթերքներից: Ցանկության դեպքում անցկացվում են նաև գաթայի, չրերի, խորովածի և ավանդական այլ ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Հյուրատան մոտակայքում կան մի շարք մշակութային կոթողներ և տեսարժան վայրեր: Հյուրերի համար կազմակերպվում են քայլարշավներ, ռաֆտինգ, ձիավարություն և տուրեր ամբողջ Հայաստանով մեկ:

Ընտանեկան հյուրանոցային համալիր
Երևան Էրեբունի վարչական շրջան Դավիդ Բեկ 97/1
Ընտանեկան հյուրանոցային համալիրը գտնվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում։ Հյուրանոցային համալիրի տարածքում առկա են բոլոր հարմարությունները հանգիստը կատարյալ վայելելու համար:

Զորաց Աղբյուր
Սյունիքի մարզ Գորիս Երևանյան խճուղի 25
Սյունյաց բնաշխարհի գեղադիր լանջերից մեկին է փռված զանգեզուրյան հյուրընկալ վայրերից մեկը `« Զորաց աղբյուր » հյուրանոցային ռեստորանային համալիրը : Այն աչքի է ընկնում գորիսյան համայնապատկերն ու կոլորիտն ամբողջացնող բնապատկերներով, հարմարավետությամբ , հյուրասիրությամբ : Հյուրընկալվելով « Զորաց աղբյուր » համալիրում` յուրաքանչյուրը կվայելի հարազատ օջախի բույրն ու ջերմությունը ` կրկին վերադառնալու մեծ ցանկությամբ , որտեղ հոգու և սրտի խաղաղությանը գումարվում են եզակիորեն համեղ ուտեստներն ու բարձրակարգ սպասարկումը:

Ժիվանք Գեստ Հաուս
Լոռու մարզ Ալավերդի Ակնե թաղամաս 48 փողոց, թիվ 1 բնակարան
«Ժիվանք Գեստ Հաուս» հյուրատունը գտնվում է Լոռու մարզում՝ քաղաք Ալավերդի Ակնե թաղամաս 48 փողոց հասցեում: Դա մի խաղաղ ու գեղեցիկ վայր է, շրջապատված գեղեցիկ բնությամբ, որի պատուհաններից բացվում են հիասքանչ բնապատկերներ: «Ժիվանք Գեստ Հաուս» հյուրատունը տրամադրում է նաև ընդհանուր տուն՝ բոլոր սենյակներովորտեղ միաժամանակ կարող են հյուրընկալվել 9 անձ: Համարները ապահովված են մշտական տաք և սառը ջրով:

Լաթար
Երևան Աջափնյակ Սիլիկյան Թաղամաս 5րդ փողոց 58
Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Հյուրանոցում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար, նաև հյուրանոցի տարածքում գտնվում է ամենամեծ բաց լողավազաններից մեկը։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է 11կմ։

Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
Երևան Երևան Հանրապետության 48
Երևանի Թուֆենկյան նոր հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի սրտից՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա` Հանրապետության և Բուզանդ փողոցների խաչմերուկում։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 84 սենյակ, լաունջ բար, կոնֆերանս դահլիճ, ինչպես նաև «Հարպերտ» ռեստորանը, որտեղ ներկայացված են հայկական խոհարարական հմտությունների ավանդույթները։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի ճարտարապետական լուծումը համահունչ է 19-20-րդ դարերի Երևանի ճարտարապետությանը։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի ստեղծման վրա աշխատել է առաջին կարգի մասնագետների թիմը՝ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի դիզայներ Կլոդը, ինչպես նաև անձամբ Ջեյմս Թուֆենկյանը։ Երևանի Թուֆենկյան հյուրանոցի արտաքին տեսքը պատրաստված է ավանդական սև և նարնջագույն տուֆից։ Ինտերիերը զարդարված է քարի արտահայտիչ ու հարուստ հյուսվածքի շեշտադրմամբ, որը հիանալի ներդաշնակ է հայկական թեմային։ Սենյակները կահավորված են դիզայներական կահույքով՝ պատրաստված բացառապես հայ վարպետների կողմից։