Ֆիլտրել

Էլեգանտ Հյուրանոց և Ռեզորթ
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր փող. 11
«Էլեգանտ» հյուրանոցը՝ գտնվելով գեղատեսիլ Ծաղկաձորում, հնարավորություն է ընձեռում վայելելու քաղաքի հրաշալի բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն առաջարկում է հարմարավետ համարներ, նաև քոթեջներ: Հյուրանոցում առկա է խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ և կոնֆերանս դահլիճ: Ձմեռային սպորտի սիրահարներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սնոուբորդ, սահնակներ, դահուկներ, ձնագնաց և ճոպանուղի: Ձմռանը անմիջապես հյուրանոցից կարելի է կազմակերպել լեռնադահուկային տուր: «Էլեգանտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը հայտնի վայր է սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման համար: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով: Շուրջ տարին գործող փակ լողավազանը, որի ապակիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնությունը, լեռները և հյուրանոցի տարածքով անցնող գետակը, համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը: Հյուրանոցում իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ազգային, արևելյան, եվրոպական, չինական և ճապոնական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանուց: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:

էլեոնորա Ռեզորթ
Կոտայքի մարզ Հանքավան
«Էլեոնորա» ռեզորթը գտնվում է գեղատեսիլ Հանքավանում: Հյուրանոցն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված հարմարավետ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, Wi-Fi ինտերնետ, պատշգամբ: Հյուրերը իրենց ազատ ժամանակը կարող են ավելի հետաքրքիր կազմակերպել` օգտվելով հյուրանոցում առաջարկվող ծառայություններից: Հյուրանոցում գործում է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները` լիարժեք հանգիստ կազմակերպելու համար: Հյուրանոցը հիանալի վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով թթվածնով հարուստ մաքուր օդ և էկոլոգիապես մաքուր սնունդ: Հյուրանոցը հնարավորություն է ընձեռում անցկացնել մատչելի և միևնույն ժամանակ հարմարավետ և լիարժեք հանգիստ:

Էփրիքոթ հյուրանոց
Կոտայք գյուղ Արզական Աղվերան հանգստի գոտի, 4/9
Բարի գալուստ Ապրիկոտ Հոթելս ընդ Ռեզորթս` էկոնոմ և բարձր դասի հյուրանոցների և հանգստյան տների ցանց, որտեղ Դուք կզգաք ուրույն հայկական հյուրընկալության ջերմությունը, անկեղծությունը, սրտաբաց ու առատ հյուրասիրությունը։ Մենք ստեղծում ենք ինքնատիպ միջավայր Ձեր հանգստի և հարմարավետության համար` համադրելով հայկական հյուրընկալության լավագույն ավանդույթները, միջազգային չափանիշներին համապատասխան սպասարկման բարձր որակը, հավելյալ ծառայությունների և հարմարությունների լայն ընտրանին, տեղանքի ընտրությունն ու յուրաքանչյուր հյուրանոցի ճարտարապետական նախագծի ներդաշնակությունը տվյալ տեղանքի պատմության և բնության հետ, նրբաճաշակ ինտերիերը և գաստրոնոմիան: Ապրիկոտ Աղվերան Ռեզորթը մեր ցանցի առաջին հանգստյան տունն է, որը տեղակայված է Աղվերանում՝ Հայկական լեռնաշխարհի ամենագեղատեսիլ անկյուններից մեկում։ Եթե փնտրում եք թարմ օդ, խաղաղ միջավայր, կատարյալ հանգիստ, ապա այցելեք մեր հանգստյան տուն:

Ծաղկահովիտ Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող. 25
«Ծաղկահովիտ» հյուրանոցը տեղակայված է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է ստանդարտ և լյուքս կարգի հարմարավետ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Այստեղ գործում է ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանտեղի: Հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնում գտնվելն է, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոտքով հասնել ճոպանուղի և այցելել քաղաքի այլ տեսարժան վայրեր: Բարեհամբույր աշխատակազմի կողմից մատուցվում է բարձրակարգ սպասարկում: Հյուրանոցն ունի ընդարձակ բակ, որը հիանալի վայր է զբոսնելու և մաքուր օդ վայելելու համար: Հյուրանոցում կարելի է կազմակերպել նաև ընտանեկան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ: Մոտակայքում է գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Գրողների Տուն Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի նրբ., 4 շենք
«Գրողների Տուն» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնց միացման հատվածներում ձևավորվում են ընդարձակ և հարմարավետ սրահներ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, չհրկիզվող պահարան,մեծ մասում նաև պատշգամբ: Հյուրանոցի հյուսիսհայաց սենյակներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկաձոր քաղաքը և հեռվում գտնվող Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները, իսկ հարավից շինությունը հարում է բնական անտառին, որտեղ տեղադրված են բազմաթիվ տաղավարներ և նստարաններ : Հյուրանոցում առկա է բաց և փակ լողավազաններ, մարզասրահ և բակային վարժասարքեր, ֆիննական ,ռուսական և ինֆրակարմիր շոգեբաղնիքներ, սպա կենտրոն, աղե անձավ,սեղանի թենիս, բիլիարդ, Wi-Fi ծածկույթ և ավտոկայանատեղի: Տարածքում տեղակայված է նաև թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված հարմարանքներով, խաղադաշտին կից, նաև հյուրասրահում գործում են մանկական խաղահրապարակներ տարատեսակ ճոճորաններով և սահուղիներով: Հյուրանոցի սրահներում, սենյակներում ու տարածքում դուք կգտնեք մեր լավագույն գեղանկարիչների ու քանդակագործների բազմաթիվ բարձրարժեք աշխատանքներ: «Գրողներ Տուն» հյուրանոցն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, հանգստի բովանդակալից կազմակերպմամբ և համալիր ծառայությունների մատուցմամբ: Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում Է գտնվում հյուրանոցը՝ իր բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով համարվում է ամենագրավիչ և սիրելի հանգստավայրերից մեկը:

Ծաղկաձոր Ինն
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Նոր թաղամաս,2-րդ փողոց 26
Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում իր հյուրընկալ դռներն է բացում «Ծաղկաձոր Ինն» հյուրանոցը, որն իր գերազանց սպասարկմամբ ու հարմարավետ հանգստի կազմակերպման լավագույն ավանդույթներով նոր ու սիրված վայր կդառնա ինչպես տեղացիների, այնպես էլ Ձեր հյուրերի համար:

Լիլիթ ռեզորթ
Կոտայք Աղվերան Անտառային 19/6
Մաքուր և հարմարավետ սենյակներ` Աղվերանի Լիլիթ ռեզորթում։ Հյուրանոցի բարեհամբյուր աշխատակազմը կապահովի յուրաքանչյուր հյուրի հաճելի հանգիստը ու լավ տրամադրությունը։ Հրաշալի վայր ընտանեկան հանգստի համար, կատարյալ մաքրություն , թարմ և համեղ հոհանոց և բարեհամբյուր աշխատակազմ։

Թեղենիս հանգստյան տուն
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր 31
Թեղենիս հանգստյան տունը գտնվում է Ծաղկաձորում՝ լեռնադահուկային վերելակից 250 մ հեռավորության վրա, առկա է մարզասրահ, սաունա և փակ լողավազան: Հանգստյան տունը տրամադրում է անվճար մասնավոր կայանատեղի և բարձր արագությամբ WiFi: Հյուրերը կարող են հանգստանալ պատշգամբում՝ խմիչքներով: Խոհանոցում կան տոստեր և սառնարան, ինչպես նաև մասնավոր լոգասենյակ՝ խալաթներով, անվճար լոգանքի պարագաներով և վարսահարդարիչով։ Առկա է նաև հարթ էկրանով հեռուստացույց, միկրոալիքային վառարան, վառարան և թեյնիկ։ Տրվում է նաև ամենօրյա սպասուհու և լվացքի ծառայություններ։ Տեղափոխումը լեռնադահուկային վերելակ տրամադրվում է ըստ ցանկության։ Տարածքը հայտնի է դահուկներով սահելու համար։