Ֆիլտրել


Բժշկի տուն B&B (Երևան)
Երևան Կենտրոն վարչական շրջան Այգեստան, 11-րդ փ., տ. 58
«Բժշկի Տուն» հյուրատունը գտնվում է մայրաքաղաք Երևանի կենտրոնում: Հյուրատունը գեղեցիկ ծառերով շրջապատված առանձնատուն է: Առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Տանտերերը հոգատար և բարեհամբույր մարդիկ են, ովքեր պատրաստակամ են օգնել ցանկացած հարցում: Ամեն առավոտ հյուրերին սպասվում է հիանալի, համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում քայլելով կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, Վերնիսաժ, թանգարաններ, ռեստորաններ, առևտրի կենտրոններ:

Բենեֆիս Հյուրանոց
Երևան Կենտրոն Սասունցի Դավիթ փող. 66
Բենեֆիս հյուրանոցը գտնվում է Սասունցի Դավիթ մետրոկայարանի հարևանությամբ: Հյուրանոցն ունի 12 մոդեռն կահավորված սենյակներ:

Բնակարան Մատենադարանի հարևանությամբ
Երևան Կենտրոն վարչ. շրջան Սարմենի 6
Բնակարանը գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում Մատենադարանի մոտակայքում։ Տնից նաև բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Կասկադ համալիր։ Տանը կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է ընդամենը 13կմ։


Բնակարան Վարդանանց փողոցի վրա
Երևան Կենտրոն վարչ. շրջան Վարդանանց 4
Հարմարավետ բնակարան քաղաքի կենտրոնում, Երևանի բոլոր տեսարժան վայրերը գտնվում են մի քանի րոպե քայլելու հեռավորության վրա։ Տանը կան բոլոր հարմարությունները հանգիստը անցկացնելու համար։

Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես
Երևան Կենտրոն վարչ. շրջան Իտալիայի փող., 1 շենք
«Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցը գտնվում է մայրաքաղաք Երևանում` Հանրապետության հրապարակի հարևանությամբ: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է եվրոպական ստանդարտներին համապատասխանող ծառայություններ և բոլոր հարմարություններով ապահովված ընդարձակ համարներ, որոնցում առկա է լոգասենյակ, հեռուստացույց, մինի բար, օդափոխիչ: Այստեղ ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները թե՛ կատարյալ հանգստի և թե՛ գործնական հանդիպումների կազմակերպման համար: Հյուրանոցում առկա է ռեստորան, բար, մարզասրահ, բացօթյա լողավազան, բիզնես կենտրոն, կոնֆերանս դահլիճ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների ամենահամեղ ճաշատեսակները: Կոնֆերանս դահլիճում առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները համաժողովներ, սեմինարներ և գործնական հանդիպումներ կազմակերպելու համար: Բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցի մոտակայքում կան շատ տեսարժան վայրեր, թատրոններ, թանգարաններ, առևտրի և ժամանցի կենտրոններ: Պետական լիազոր մարմնի կողմից ստացել է 4 աստղանի հյուրանոցի որակավորում:

Գրանդ հոթել
Երևան Աբովյան 14
Grand Hotel Yerevan-ը էլեգանտ և ժամանակակից հյուրանոց է գործարար ճանապարհորդների, տեսարժան վայրեր այցելողների և նրանց համար, ովքեր պատրաստ են անմոռանալի հանգիստ ունենալ: 1928 թվականի նեոկլասիկական շենքի հմայքը, որտեղ գտնվում է Grand Hotel Yerevan-ը, հավերժական է: Շքեղ հյուրանոցը գտնվում է Երևանի կենտրոնում։ Շնորհիվ իր առաջնային դիրքի, Grand Hotel-ը ներկայացնում է ժամանակակից և հին հայկական պատմության և մշակույթի մարմնացում: