Ֆիլտրել

Ուռենի B&B (Արփի)
Վայոց Ձոր Արփի 1-ին փ., տուն 48
«Ուռենի» հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքից 8 կմ հեռավորության վրա: Հյուրատունը երկհարկանի շինություն է՝ շրջապատված բերքատու ծառերով: Այն ունի 2 երկտեղանոց համարներ՝ նախատեսված է 4 անձի համար: Հյուրերի համար գործում է ընդհանուր խոհանոց: Հյուրատան տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Երեկոյան հյուրերը կարող են վայելել տանտիրուհու դաշնամուրային կատարումները: Ինչպես նաև կարող են փորձել հայկական ավանդական խոհանոցի ամենահամեղ ուտեստները և գինիները, ներկա գտնվել թոնրի լավաշի թխման արարողությանը, մասնակցություն ունենալ չրերի պատրաստման ընթացքին:

Պոպոք 1
Տավուշ Դիլիջան Կալինինի 12/1
Անտառի սրտում տեղակայված «Պոպոք 1» հյուրատունը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Հյուրատան գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու հյուրատան առավելությունները: Հյուրատունը առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրատունը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:

Պարկ Ավենյու Հյուրանոց
Երևան Նոր Նորք վարչ. շրջան Նոր Նորքի 5-րդ միկրոշրջան, Թևոսյան փող., 21/5 շենք
«Պարկ Ավենյու» հյուրանոցը գտնվում է Նոր նորքում՝ հեռու Երևան քաղաքի աղմկոտ կենտրոնից: Հյուրանոցն առաջարկում է դասական ոճով կահավորված գրավիչ ու հարմարավետ 11 համարներ և ավտոտնակով 5 սենյակներ: Համարները ապահովված են Wi-Fi-ով, ունեն հեռուստացույց, մինի բար և սառնարան: Պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան: Ցանկության դեպքում ամռանը նախաճաշը և ճաշը մատուցվում են գեղատեսիլ ջրվեժի ներքո` հնարավորություն ստեղծելով վայելել մաքուր օդն ու սառնորակ ջուրը: Կազմակերպվում են նաև տուրեր դեպի Հայաստանի գեղատեսիլ վայրեր` ծանոթացնելու երկրի պատմամշակութային ժառանգությանն ու գեղեցիկ բնապատկերներին: Անձնակազմի բարեհամբույր սպասարկման և հյուրանոցում տիրող ջերմ մթնոլորտի շնորհիվ «Պարկ Ավենյու» հյուրանոցում անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և լի ջերմ հիշողություններով:

Պալմա Գեսթ Հաուս
Լոռու մարզ Ալավերդի ք Ալավերդի Զորավար Անդրանիկ 327
«Պալմա» հյուրատունը գտնվում է Ալավերդի քաղաքում: Ունի սեզոնային բացօթյա լողավազան, այգի և անվճար WiFi: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը և խորովածի հարմարությունները: Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան՝ անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակից բացվում է շատ գեղեցիկ տեսարան՝ դեպի բակ:

Պարկ Ռեզորթ Աղվերան
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Կոտայք Արզական Անտառային 11
Աղվերանի լեռների մոգական և գեղատեսիլ անտառներում է գտնվում «Պարկ Ռեզորթ Աղվերան» հյուրանոցային համալիրը: Երևանից հեռավորությունն ընդամենը 47 կմ է: Այն իդեալական վայր է՝ տարվա բոլոր եղանակներին վայելելու Հայաստանի լեռների մաքուր օդը և չքնաղ բնությունը: Հյուրանոցը առաջարկում է լավագույն պայմանները լիարժեք հանգստի համար: Հարմարավետ և նրբաճաշակ կահավորված առանձնատները և համարները՝ ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, ունեն բնության գեղեցիկ տեսարանով բաց պատշգամբներ, որոնք առաջացնում են դրախտային զգացողություններ: Հյուրերի համար գործում են մարզադաշտեր՝ նախատեսված տարբեր ոճի սպորտաձևերի սիրահարների համար, բիզնես-սրահ, կոնֆերանս դահլիճ, ռեստորան, բիլիարդի սրահ, թենիս, վոլեյբոլի և ֆուտբոլի հրապարակ, սահադաշտ, շայբորդ, թյուբինգ, դիսկո ակումբ և երեխաների համար նախատեսված գեղեցիկ խաղահրապարակներ: Հյուրանոցային համալիրն առաջարկում է նաև բազմաթիվ լրացուցիչ ծառայություններ՝ կորպորատիվ հանգստի, բանկետների և ընտանեկան հանդիսությունների կազմակերպում, էքսկուրսիոն ծառայություններ, շուրջօրյա անվտանգության ծառայություն և այլն:

Պարկ Հոթել Արցախ
Արցախ Ստեփանակերտ Վազգեն Սարգսյան փող.
«Պարկ Հոթել Արցախ» հյուրանոցը գտնվում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Հյուրանոցն աչքի է ընկնում իր յուրօրինակ ճարտարապետությամբ, հնի և նորի հետաքրքիր համադրություններով: Այն գործում է Աշոտ Ղուլյանի անվան այգու և նոր կառուցվող եկեղեցու հարևանությամբ: Հյուրանոցի համարները համալրված են անհրաժեշտ բոլոր պարագաներով` հեռախոս, արբանյակային և տեղական հեռարձակմամբ հեռուստացույց, գրասեղան և այլն: Մեկտեղանոց, երկտեղանոց համարներից շատերի պատշգամբից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի եկեղեցին կամ այգին: Հյուրերի տրամադրության տակ են ռեստորանը, լոբբի բարը, ամառային սրճարանը, հուշանվերների խանութ-սրահը, բիզնես կենտրոնը, գրադարանը, համաժողովների դահլիճը, տարադրամի փոխանակման կետը և բանկոմատը: Ռեստորանում մատուցվում են տարբեր խոհանոցների ճաշատեսակներ, ինչպես նաև ազգային` ղարաբաղյան խոհանոցի ավանդական կերակուրներ: Գործնական նպատակով Ստեփանակերտ այցելած հյուրերի համար գործում է համակարգչային փոքրիկ սրահ` համակարգչից և ինտերնետից անվճար օգտվելու հնարավորությամբ, բացի այդ հյուրանոցի ողջ տարածքն ապահովված է անվճար ինտերնետ կապով:

Պանորամա Դիլիջան հյուրատուն
Տավուշ Դիլիջան Կալինինի 286
Բարի գալուստ Պանորամա Դիլիջան, հիանալի ընտրություն Անտառներ սիրող մարդկանց համար: Դուք հնարավորություն կունենաք օգտվել Պանորամա Դիլիջանի կողմից առաջարկվող հետևյալ ծառայություններից՝ սենյակի սպասարկում, լողավազան, անվճար նախաճաշ։ Գնահատեք նաև հյուրերի համար անվճար կայանատեղիի հարմարավետությունը: Պանորամա Դիլիջանում գտնվելու ընթացքում հյուրերը կարող են այցելել Միմինոյի ֆիլմի հերոսների հուշարձանը (2,9 կմ) և Շարամբեյան փողոց (3,3 կմ), որոնք գտնվում են Դիլիջանի ամենահայտնի տեսարժան վայրերի ցանկի մեջ: Դիլիջան Պանորամայում գտնվելու ընթացքում կարող եք այցելել իտալական ռեստորաններ, ինչպիսիք են Latte Art Cafe, Verde և Legend of Dilijan ռեստորանները: Եթե բավական ժամանակ ունեք կարող եք այցելել Մաթոսավանքը և Ջուխտակվանք վանական համալիրները, երկուսն էլ հայտնի հինավուրց ավերակներ են, որոնց հասնելը բավականին հեշտ է: