Ֆիլտրել

Թեժ Լեռ
Լոռու մարզ Շահումյան գյուղ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու 24-րդ կիլոմետր
«Թեժ լեռ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում: Փարթամ անտառներով շրջապատված հանգստյան տունն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնք ունեն սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով: Հանգստյան տունն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Այստեղ գործում է բար-սրճարան, մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդ, բացօթյա լողավազան: Ճաշարանի ընդարձակ երկու սրահներում մատուցվում են ազգային և այլ խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Երեխաների համար այգում տեղադրված են ճոճարաններ, սղարաններ, տնակներ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր: Հանգստյան տունն առաջարկում է մատչելի գներով վայելել լիարժեք հանգիստ բնության գրկում, սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով և հիանալ Լոռվա գեղեցիկ բնապատկերներով:

էս Էյջ Ռեզորթ
Լոռի Ստեփանավան Բաղրամյան 145
«Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը գտնվում է Ստեփանավան քաղաքում: Հանգստյան տունն առաջարկում է բոլոր ժամանակակից հարմարություններով ապահովված ստանդարտ, կիսալյուքս և լյուքս համարներ` նախատեսված 2 և 3 անձանց համար: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի միջնադարյան Լոռի բերդաքաղաքը: Հյուրանոցում առկա է բիլիարդի սրահ, սեղանի թենիս, բացօթյա լողավազան, ռեստորան, բար: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան ռեստորանում կարելի է համտեսել տարածաշրջանի էկոլոգիապես մաքուր սննդամթերքից պատրաստված բազմատեսակ ճաշատեսակներ: Բարեհամբույր աշխատակազմի և որակյալ ծառայությունների շնորհիվ, այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի եռուզեռից և իրենց հանգիստը անցկացնել բնության գրկում` վայելելով մաքուր օդը: «Էս Էյջ Ռեզորթ» հանգստյան տունը մոտ է Լոռու բոլոր պատմամշակութային հուշարձաններին:
Երեք ննջասենյակով առանձնատուն Օձուն գյուղում
Լոռի Օձուն գյուղ Փողոց 1 տուն 5
Տունը գտնվում է Լոռի մարզի Օձուն գյուղում, մոտակայքում գտնվում են տասնյակ տարբեր եկեղեցինեեր և վանքեր, տունը առաջարկում է ամեն ինչ ձեր հանգիստը լավ անցկացնելու համար։

Երիցուկ
Լոռու մարզ Ալավերդի Սանահին թաղամաս տուն 25
ԵթԵ նախընտրում Եք նրբաճաշակ ու հանգիստ միջավայր՝ այցելեք Սանահինում գտնվող «Երիցուկ» հյուրատուն: Այստեղ գործում է բարձրակարգ սպասարկում, ստեղծված են բոլոր պայմանները ամենաքմահաճ հաճախորդի պահանջները բավարարելու համար: Մի խոսքով այստեղ դու զգում ես քեզ ինչպես տանը:

ԱՐԵԳԱ Հյուրատուն
Լոռի Փամբակ Առաջին փողոց 9րդ տուն
Երկհարկանի հյուրատուն, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, հարմար է 2 ընտանիքով կամ 10 հոգանոց խմբով հանգստանալու համար։ Տարածքում կա 4-5 մեքենայի կայանման տեղ, կանաչապատ այգի` մրգատու ծառերով, բացօթյա բուխարիով տաղավար` սնվելու կամ երեկոները մաքուր օդին անցկացնելու համար, փոքրիկ լողավազան երեխաների համար, նաև ՍՊԱ-սաունա մեծահասակների համար։ Հյուրատանը առկա է wifi, ունի նաև բոլոր կոմունալ հարմարություններ և ջեռուցման համակարգ։

Գրիգ Հաուս Էկո Ռեզորթ
Լոռի Գյուլագարակ Լոռու մարզ, գ․ Գյուլագարակ 32/28
Գրիգ հաուսը քոթեջային հյուրանոց է, որը գտնվում է Լոռու մարզի, Գյուլագարակ գյուղում։ Գտնվում է Դենդրոպարկից 1 կմ հեռավորության վրա։ Տարածքից բացվում է շատ գեղեցիկ տեսարան դեպի մոտակա սարերը։ Դուք կկտրվեք քաղաքի աղմուկից և կհանգստանաք՝ միաժամանակ օգտվելով ռեստորանի համեղ ուտեստներից։ Քոթեջները նախատեսված են ընտանիքների, զույգերի և ուղղակի իրենց հանգիստը բնության գրկում անցկացնել ցանկացողների համար։ Այստեղ ամեն անկյուն ստեղծված է լիարժեք հանգստի և բնության հետ ներդաշնակ զգալու համար

Գլամփինգ Պարկ
Լոռի Շահումյան գյուղ Դիլիջան մայրուղի 1 փակուղի 11
Գլամփինգ Պարկի վրանները “all inclusive” են, որտեղ միահյուսվում են բնությունը, գեղեցկությունն ու հարմարավետությունը՝ ստեղծելով յուրահատուկ հանգստի նոր ձևաչափ: Գլեմփինգ Պարկը առաջարկում է հանգստի համար նախատեսված ստանդարտ սենյակներից դուրս նորարական, գրավիչ, յուրօրինակ հանգիստ Լոռվա գեղատեսիլ բնության գրկում՝ հաճախորդներին ապահովելով բոլոր տեսակի կոմունալ հարմարություններով, մասնավորապես յուրաքանչյուր վրանում կլինի ինտերնետ, հարմարավետ մահճակալ, տաքացման համակարգ, զուգարան, լոգարան, խոհանոցային հատված և այլն: Վրանի թափանցիկ հատվածները պանորամային են, ուստի զբոսաշրջիկները կարող են վայելել գեղատեսիլ բնությունը:

Արտեմի Գեստ Հաուս
Լոռու մարզ ք Թումանյան կետրոնական փողոց, 5 տուն
«Արտեմի» հյուրատունը գտնվում է Լոռու Մարզի Թումանյան քաղաքում: Հյուրատան հարակից տարածքով հոսում է Դեբեդ գետը, որտեղ դուք կարող եք զբաղվել ձկնորսությամբ:Այցելելով Արտեմի դուք կարող եք օգտվել Թումանյան քաղաքի հարակից ամտառների բարիքներից սկսած հատապտուղներից,սնկերից, վերջացրած դեղաբույսերից, բնական թեյի տեսականիով(ուրց, դաղձ, երիցուկ եւ այլն)։ Թումանյանում բացվել է <<Լուցկու տուփերի>>նորաստեղծ թանգարան, որտեղ ցուցադրվում է 30 երկրներում արտադրված լուցկու տուփերի հավաքածու։ Կան նաև պատմամշակույթային իրերի նմուշների ցուցասրահ։ Թումանյանից 1,5կմ հեռավորությամբ է գտնվում Քոբայրի եկեղեցական համալիրը(12-13դդ)։Զբոսաշրջիկների համար շատ հարմար է հյուրատունը, քանի որ գտնվում է Երեւան-Թբիլիսի գլխավոր մայրուղու կենտրոնական մասում, որը հարմար է զբոսաշրջիկին այցելել մայրուղու մոտ գտվող բոլոր պատմամշակույթային կենտրոնները( Օձուն, Սանահին, Հաղպատ, Սանահին , Ախթալա)։