Ֆիլտրել

Բագարտ
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ծաղկունյաց հրապարակ
Ծաղկաձոր «Բագարտ» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում՝ Ծաղկաձորում՝ Երևանից ընդամենը 60 կմ հեռավորության վրա: Հյուրանոցն ունի 24 ժամյա գրանցման ծառայություն, անձնակազմը խոսում ՝ Հայերեն և Ռուսերեն լեզուներով: Ամենահամեղ Հայկական ավանդական խոհանոցի ճաշատեսակները կարող էք վայելել հյուրանոցի ռեստորանում:

Արթ Հանգստյան Տուն Քանաքեռ
Երևան Քանաքեռ Թբիլիսյան խճուղի 24
Գտնվում է Շամպայնի գործարանից դեպի Երևանից դուրս տանող գլխավոր ճանապարհի վրա: Բոլոր սենյակներն ունեն առանձին սանհանգույց, բակ, ընդհանուր խոհանոց, գործում է անվճար Wi-Fi ամբողջ տարածքում:

Ասինէ հյուրատուն
Տավուշ Դիլիջան Գետափնյա 80/3
«Ասինէ» հյուրատունը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Գետափնյա 80/3 հասցեում: Հյուրատունն ունի լվացքատուն, ավտոկայանատեղի, մանկական խաղահրապարակ, շուրջօրյա տաք և սառը ջրամատակարարում:



Ավետիսյան B&B (Երևան)
Երևան Արաբկիր վարչ. շրջան Ավետ Ավետիսյան փ. 36, բն. 24
«Ավետիսյան» հյուրատունը գտնվում է Երևան քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով և պարագաներով: Հյուրերի տրամադրության տակ առկա է ընդհանուր խոհանոց, հյուրասենյակ, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi-ով: Ամեն առավոտ տանտիրուհին՝ Իռենը, մատուցում է շատ համեղ, թարմ մթերքներից պատրաստված նախաճաշ: Հյուրատունը մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի: Այստեղից հաշված րոպեների ընթացքում կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Օպերա, թանգարաննեեր, ռեստորաններ, առևտրի կենտրոններ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ Երևանում, Հայաստանում և Արցախում:


Արարատ Հյուրանոց (Երևան)
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Երևան Կենտրոն վարչական շրջան Գրիգոր Լուսավորչի փող. 7
Երևան քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում առաջնակարգ հյուրանոցներից մեկը` «Արարատ» հյուրանոցը` շրջապատված այգիներով, դեսպանատներով և նախարարություններով: Հյուրանոցի առաջնային առավելություններից է ընդարձակ և հարմարավետ համարները` կահավորված բնական փայտից պատրաստված կահույքով, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր գունային լուծումներով: Բոլոր համարները համալրված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ պայմաններով` ընդարձակ անկողին, հեռուստացույց՝ տեղական և արբանյակային ալիքների հեռարձակմամբ, լոգարան, պահարան, մինի բար, անլար ինտերնետ, չհրկիզվող պահարան: Սենյակներն ամեն օր մաքրվում և թարմացվում են, ինչպես նաև կատարվում է սուրճի և թեյի անվճար հյուրասիրություն: Հյուրանոցում գործում է փակ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի և Wi-Fi կապ: Բարեհամբույր աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար:

Բալկոնում հյուրատուն
Տավուշ Գոշ
Անցկացրեք կատարյալ հանգիստ «Բալկոնում» շքեղ հյուրատանը: Հյուրատունը գտնվում է պատմական Գոշ գյուղում, բնության գրկում՝ անտառապատ բարձրադիր տարածքում: Մենք ստեղծել ենք կատարյալ պայմաններ՝ Ձեր լիարժեք հանգստի համար. ● աննկարագրելի գեղեցիկ տեսարան՝ բոլոր համարներից ● շքեղ կահավորում ● սանհանգույց և պատշգամբ՝ յուրաքանչյուր համարում ● առկա են գինետուն, խաղասրահ, կինոթատրոն ●համեղ տնական խոհանոց «Բալկոնում»՝ կատարյալ հանգիստ կատարյալ բնության գրկում