Ֆիլտրել
Օպերա Սուիթ
Երևան Կենտրոն վարչ. շրջան Մարշալ Բաղրամյան պող. 1-ին փակուղի
Յուրաքանչյուր օր մենք ցուցաբերում ենք անհատականացված բարձրակարգ սպասարկում` մատուցելով ծառայությունները ամենաբարձր որակով` վերածելով հանգիստը Օպերա Սուիթ հյուրանոցում էլ ավելի հարմարավետ: Օպերա Սուիթ հյուրանոցը առաջարկում է 106 ինքնատիպ սենյակներ` կահավորված իտալական հարմարավետ և նորաոճ կահույքով:

Ֆեմլի հոթել (Երևան)
Երևան Կենտրոն Փավստոս Բուզանդ փող. 49/1
«Ընտանեկան հյուրանոց»-ը գտնվում է Երևանի պատմական կենտրոնում, որը կառուցվել է 2011 թ.-ին: Հյուրանոցը գտնվում է Հանրապետության Հրապարակից 100 մ հեռավորության վրա: Մոտակայքում են գտնվում Հյուսիսային պողոտան, Կարապի լիճը, Կասկադը, Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը, բազմաթիվ սրճարաններ, խանութներ, գիշերային ակումբներ և հանգստի ու ժամանցի բազմաթիվ այլ վայրեր: Հյուրանոցն առանձնանում է համարների ընդարձակությամբ և տնային մթնոլորտով: Սենյակների մեծ մասը հագեցված է խոհանոցով, անհրաժեշտ սպասք, ֆրանսիական պատշգամբով և առանձին մեծ պատշգամբով, որից բացվում է հաճելի տեսարան դեպի հյուրանոցի դիմաց գտնվող պուրակ:

Ֆորում (Երևան)
Երևան Կենտրոն վարչ. շրջան Պարոնյան փողոց
«Ֆորում» հյուրանոցը ունի ժամանակակից դիզայն և իր այցելուներին է առաջարկում հիանալի սպասարկում: Այն գտնվում է Երևան քաղաքի սրտում` Հայաստանի Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից ընդամենը մի քանի րոպե հեռավորության վրա: Հյուրանոցը հինգ հարկանի նորակառույց է, ներառում է ստորգետնյա ավտոկայանատեղի, ունի կենտրոնական օդակարգավորման համակարգ, 23 հարմարավետ սենյակներ: Դրանք են՝ Մեկտեղանի, Երկտեղանի, Ընտանեկան, Լյուքս, Դելյուքս: "Ֆորում" հյուրանոցի տարածքում են գտնվում որոշ թանգարաններ, պատկերասրահներ, ՌԴ դեսպանատունը, զբոսայգիներ, ժամանակակից սպասարկումով հիվանդանոց, սուպերմարկետներ, իսկ հարևանությամբ Հրազդան գետը` իր գեղատեսիլ տեսարանով: Հյուրանոցը առաջարկում է 24 ժամյա ծառայություններ: