Ֆիլտրել

Էլեգանտ Հյուրանոց և Ռեզորթ
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուր փող. 11
«Էլեգանտ» հյուրանոցը՝ գտնվելով գեղատեսիլ Ծաղկաձորում, հնարավորություն է ընձեռում վայելելու քաղաքի հրաշալի բնությունը: Հյուրանոցը ստեղծում է հաճելի միջավայր թե՛ ընկերական, թե՛ ընտանեկան հանգիստը նախընտրողների համար: Այն առաջարկում է հարմարավետ համարներ, նաև քոթեջներ: Հյուրանոցում առկա է խաղասենյակ, ֆիթնես սրահ, լողավազան, շոգեբաղնիք, բիլիարդի սրահ և կոնֆերանս դահլիճ: Ձմեռային սպորտի սիրահարներն ունեն ընտրության լայն հնարավորություն՝ սնոուբորդ, սահնակներ, դահուկներ, ձնագնաց և ճոպանուղի: Ձմռանը անմիջապես հյուրանոցից կարելի է կազմակերպել լեռնադահուկային տուր: «Էլեգանտ» հյուրանոցի կոնֆերանս դահլիճը հայտնի վայր է սեմինարների, գործնական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացման համար: Այն հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով, օդափոխման համակարգով, գերարագ ինտերնետով: Շուրջ տարին գործող փակ լողավազանը, որի ապակիներից բացվում է հիասքանչ տեսարան դեպի բնությունը, լեռները և հյուրանոցի տարածքով անցնող գետակը, համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը: Հյուրանոցում իրենց հանգիստը վայելողները կարող են օգտվել ռեստորանի ճաշացանկում ներկայացված ազգային, արևելյան, եվրոպական, չինական և ճապոնական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանուց: Տարածքում հասանելի է անվճար, գերարագ Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի ճոպանուղուն և Կեչառիս վանական համալիրին:

Testing
Երևան Կենտրոն վարչ. շրջան Ամիրյան փող. 4/3
Երևանի կենտրոնում` բազմաֆունկցիոնալ համալիրի 14-րդ հարկում: Հյուրանոցն առաջարկում է յուրահատուկ ինտերիերով և նրբաճաշակ կահավորանքով համարներ, որոնք ապահովված են հարմարավետ և լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Համարներից բացվում է տեսարան դեպի քաղաքի գեղեցիկ համայնապատկերը: Ողջ տարածքն ապահովված է անվճար Wi-Fi ինտերնետով: Հանգիստը հյուրանոցում դառնում է լիարժեք և անմոռանալի` բարձրակարգ սպասարկման և որակյալ ծառայությունների շնորհիվ: Գտնվելով քաղաքի կենտրոնում` հյուրանոցը շատ մոտ է բազմաթիվ տեսարժան վայրերի և ժամանցի կենտրոնների: Հյուրանոցից ոտքով, մի քանի րոպեում, կարելի է հասնել Հանրապետության հրապարակ, Հյուսիսային պողոտա, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն:

Լիլիթ ռեզորթ
Կոտայք Աղվերան Անտառային 19/6
Մաքուր և հարմարավետ սենյակներ` Աղվերանի Լիլիթ ռեզորթում։ Հյուրանոցի բարեհամբյուր աշխատակազմը կապահովի յուրաքանչյուր հյուրի հաճելի հանգիստը ու լավ տրամադրությունը։ Հրաշալի վայր ընտանեկան հանգստի համար, կատարյալ մաքրություն , թարմ և համեղ հոհանոց և բարեհամբյուր աշխատակազմ։