Ֆիլտրել

Վայթ հաուս
Վայոց Ձոր Եղեգնաձոր Մարշալ բաղրամյան 29
Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում է գտնվում այս հյուրատունը։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 123կմ, իսկ Զվարթնուղ միջազգային օդանավակայանից 128կմ հեռավորության վրա։

Վիլիջ Հաուս
Կոտայք Գառնի Թումանյան 2, Գեղարդի խճուղի
Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատունը տեղակայված է Գառնում /Կոտայքի մարզ/, Գեղարդավանք գնացող գլխավոր ճանապարհի վրա։ Այն երկհարկանի առանձնատուն է շրջապատված մրգատու այգով և պարտեզով։ Ծառայությունները ներառում է ռեստորան, անվճար ինտերնետ, լվացքատուն և ավտոկայանատեղի։ Ռեստորանը առաջարկում է ինչպես հայկական, այնպես էլ եվրոպական խոհանոցի ճաշատեսակներ։ Յուրաքանչյուր օր կարող եք ճաշակել շեֆ-խոհարարի կողմից մատուցվող օրվա ուտեստը։ Վիլիջ Հաուս ռեստորան-հյուրատանը կարող եք կազմակերպել ձեր կոպերատիվ, ընտանեկան և ընկերական հավաքները։ Ցանկության դեպքում կազմակերպվում են տուրեր և արշավներ:

Վահես ֆեմիլի հյուրատուն
Երևան Երևան Եղիշե Թադևոսյան 12/6 շենք
Vahe’s Family Guest House հյուրատունը իր հյուրընկալ ջերմությամբ բաց է բիզնեսի կամ զբոսաշրջության նպատակով Երևան այցելող բոլոր այցելուների առջև: Հյուրատունը գտնվում է Շենգավիթ մետրոյից 130 մետր հեռավորության վրա: Սենյակները հագեցած անհրաժեշտ սարքավորումներից բացի անհրաժեշտության դեպքում հաճախորդների տրամադրվում է նոթբուք, հեռախոսային քարտ ինտերնետով և այլ անհրաժեշտ իրեր օրը լիարժեք անցկացնելու համար: Մոտակայքում գտնվում են Երևան Սիթի սուպերմարկետը, տարադրամի փոխանակման կետ, ռեստորան և բազմաթիվ այլ խանութներ: Մետրոյով քաղաքի կենտրոն հայտնվում ենք 10 րոպեում։

Սունկ
Տավուշ Դիլիջան Պարզ լճի 14
Քաղաքի աղմուկից հեռու՝ դիլիջանյան կոլորիտային և համող խոհանոցով հանգրվան:

Տուն ու Տեր Հյուրատուն
Լոռի Ստեփանավան Թելմանի փող․ 48
Ստեփանավանի ամենաօրիգինալ հյուրատունը և ընտանեկան հանգստի լավագույն տարբերակը։ Հյուրատունն ունի՝ 2 ննջասենյակ (2 հատ երկտեղանոց, 1 հատ մեկտեղանոց մահճակալ) Ընդարձակ հյուրասենյակ /Բացվող բազմոց/ Ամբողջովին նոր վերանորոգված Լոգասենյակ Խոհանոց (Բոլոր անհրաժեշտ պարագաներով և սպասքով) Ընդարձակ բակ, որտեղ առկա են՝ մանղալ, գամակ, ճոճաթոռ, խարույկի համար նախատեսված տարածք, ինչպես նաև բազմոց ու սեղան, որտեղ կարող եք բնության գրկում ճաշել, կամ վայելել մեկ գավաթ սուրճ Հյուրատնից Դենդրոպարկ գնալու համար Ձեզանից կպահանջվի ընդամենը 15 րոպե, իսկ քաղաքում գտնվող «Ալեյա» այգի կարող եք գնալ ոտքով։

Վիլլաժ Ջազ
Արարատի մարզ ՈՒրցաձոր Խանջյան փ. տուն 27
Վիլլաժ ջազը գտնվում է Արարատ մարզի Խանջյան փողոցում: Բարեհամբույր անձնակազմի համակցված աշխատանքը և ընտանեկան ջերմ մթնոլորտը ապահովում են հյուրերի հարմարավետ հանգիստը հյուրանոցում: Հյուրանոցում առկա է սրճարան-բար, հարմարավետ կահավորված համարներ, որոնցում կա հեռուստացույց՝ արբանյակային հեռարձակմամբ, ակտիվ հանգստի սիրահարներին գրավում են ձկնորսությունը,ձիավարությունը:


Սկանդինավիա
Կոտայք Ծաղկաձոր համայնք, գ. Փյունիկ Փյունիկ գյուղ
Հեքիաթային Սկանդինավիան` նախագծված և կառուցված սիրով, լցված Սկանդինավիան պարզությամբ, հարմարավետությամբ և օրիգինալությամբ՝ սպասում է Բոլորիդ՝ խոստանալով նորդաշնակություն և անմոռանալի հանգիստ։ Հյուրատունը գտնվում է Կոտայք մարզի Փյունիկ գյուղում՝ Երևանից 70 կմ հեռավորության վրա։

Վերոնիկա Հյուրատուն
Տավուշ Դիլիջան Կամո 219
Հյուրատունն առանձնանում է նրանով, որ այստեղ ամեն ինչ պատրաստված է էկոլոգիապես մաքուր հումքից: Սենյակների ձևավորումն ու կահույքը հենց տանտիրոջ ձեռքի աշխատանքի արդյունքն են՝ պատրաստված փայտի տարբեր տեսակներից: Հյուրատան բոլոր սենյակներում առկա է հանգստի անկյուն և հարթ էկրանով հեռուստացույց, ինչպես նաև սառնարան: Առանձին սանհանգույցն ապահովված է վարսահարդարիչով և անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակներից ելք կա դեպի պատշգամբ, որտեղից հրաշալի տեսարան է բացվում: Հյուրերն հնարավորություն ունեն հիանալու ծառապատ սարերի բնապատկերներով: Հյուրատան տարածքում կա լողավազան, ինչպես նաև երկու ջրավազան, որտեղ տանտերը զբաղվում է ձկնաբուծությամբ: Այստեղ Դուք կարող եք ինքնուրույն որսալ հայկական իշխան ձուկն ու պատրաստել թարմ ձկան խորոված: Ձեր ցանկությամբ կմատուցվեն ռուսական կամ կովկասյան խոհանոցի ուտեստներ, տնական խմորեղեն, տարբեր մուրաբաներ, ինքնաեռի մեջ պատրաստված թեյ՝ քաղցրացված սեփական մեղվանոցում ստացված մեղրով: Կարող եք պատվիրել նաև ապխտած ձուկ կամ թռչնամիս: Տարածքում կա նաև հանգստի համար նախատեսված երկու տաղավար, մեկը՝ խորոված անելու համար նախատեսված պարագաներով, մյուսը՝ լողավազանի մոտ: Ակտիվ հանգստի սիրահարների համար կազմակերպվում են քայլարշավներ սարերում, արտաճանապարհային էքսկուրսիաներ ավտոմեքենաներով, այցելություն թանգարան, էքսկուրսիա դեպի Դիլիջանի ազգային պարկի ամենագեղեցիկ վայրերից մեկը՝ Հաղարծինի կիրճ, ինչպես նաև Պարզ լիճ, Հաղարծին և Գոշավանք, Ջուխտակավանք և Մաթոսավանք: Այստեղ կա նաև սեփական տնային տնտեսություն, որտեղ բուծում են ոչխարներ, այծեր, ճագարներ: Թռչնանոցներում ապրում են նաև սկյուռիկներ, որոնց, ցանկության դեպքում, կարելի է կերակրել: Կան տարբեր թռչնատեսակներ. փասիան, հնդկահավ, բադ, սագ, հավ, թութակ: Այստեղ կարող եք տեսնել նաև անտառային թռչուններ և հիանալ նրանց երգեցիկ ճռվողյունով: Հյուրատան առաջին հարկում փայտամշակման արվեստանոցը, որտեղ կարող եք մասնակցել վարպետաց դասերի, ձեռք բերել փայտե հուշանվերներ, գոբելենագործության նմուշներ, ինչպես նաև պատվիրել կահույք:

Վիլլա Քուատտրո
Երևան Նոր Նորք վարչ. շրջան Բարեկամության Ջրվեժ 7
Գտնվում է Զրվեժ Ազգային Պարկի հարևանությամբ: VillaQuattro-ն իրենից ներկայացնում է նոր կառուցված և դիզայներական ոճով վերանորոգված երկու վիլլաների համալիր: Բացվել է 2021թ. սեպտեմբերի մեկին: Առաջին Վիլլան ունի ընդարձակ հյուրասենյակ, երեք ննջասենյակ, երեք սանհանգույց, խոհանոց: Ներքևի հարկում գտնվում է զով լոֆթ-ակումբ, որտեղ կարող եք պարել, խաղեր կազմակերպել և զվարճանալ: Այգում ունի բաց լողավազան, կանաչապատ տարածք, բուխարի և ծածկով տաղավար: Վիլլան տրամադրվում է ժամը 13:00-ից հաջորդ օրվա է 11:00 (գիշերակացով) կամ ժամը 11:00-23:00 (առանց գիշերակաց): Միջոցառումների մասնակիցները կարող են լինել մինչև 25 հոգի: