Ֆիլտրել


Սթեյշն հյուրատուն
Լոռու մարզ Ալավերդի Սանահին կայարան , շենք 16
Լոռու մարզի Սանահին Կայարան շրջանում գտնվող «Սթեյշն» հյուրատունն իր դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատան մոտակայքում են գտնվում պատմամշակութային այնպիսի վայրեր, ինչպիսիք են Սանահինը, Հաղպատը, Ախթալան, Քոբայրը, Օձունը և այլն: Այնտեղ կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ, արշավներ, ռաֆթինգ, ձկնորսություն:

Պոպոք 2
Տավուշ Դիլիջան Կալինինի 314ա
Անտառի սրտում տեղակայված «Պոպոք 2» հյուրատունը իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Հյուրատան գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու հյուրատան առավելությունները: Հյուրատունը առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրատունը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:

Ռո Մետրո
Շիրակի մարզ Գյումրի Արագած 2/18
Հյուրատունը գտնվում է Շիրակի մազրի Գյումրի քաղաքում։ Հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար։ Հեռավորությունը Երևանից կամզում է 125կմ, իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից հեռավորությունը 121կմ է։

Պալմա Գեսթ Հաուս
Լոռու մարզ Ալավերդի ք Ալավերդի Զորավար Անդրանիկ 327
«Պալմա» հյուրատունը գտնվում է Ալավերդի քաղաքում: Ունի սեզոնային բացօթյա լողավազան, այգի և անվճար WiFi: Հյուրերին հասանելի է ընդհանուր խոհանոցը և խորովածի հարմարությունները: Բոլոր սենյակներն ունեն առանձին լոգարան՝ անվճար հիգիենայի պարագաներով: Սենյակից բացվում է շատ գեղեցիկ տեսարան՝ դեպի բակ:

Սայաթ-Նովա Դիլիջան
Տավուշ Դիլիջան Սայաթ Նովա 131
«Սայաթ-Նովա» հյուրատունը սիրով հրավիրում է բոլորին, իրենց հանգիստն անցկացնել Դիլիջանի հրաշագեղ բնության ներքո։ Հյուրատունն առաջարկում է մաքուր և շատ հարմարավետ սենյակներ՝ որոնց պատուհաններից բացվում է չքնաղ տեսարան դեպի Դիլիջանի հրաշք անտառները: