search

Ֆիլտրել

Հարմոնիա հյուրատուն (Լոռի)

Լոռի Շնող Լոռու մարզ գյուղ Շնող

  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Առաջարկվում է ինչպես ընտանեկան, այնպես էլ գերլարված աշխատանքային գրաֆիկով անձանց համար նախատեսված հանգիստ՝ Լոռվա գողտրիկ բնության գրկում՝ Շնող գյուղում և դրա հարակից անտառածածկ տարածքներում: Ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Հյուրատունը տեղակայված է 20 կմ. Հեռավորության վրա Բագրատաշենի սահմանային անցակետից: Լոռու մարզի Շնող գյուղում: Շատ հարմար է Վրաստան մեկնող անձանց համար, ինչպես նաև Լոռվա տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: Հյուրանոցից եկեղեցիների հեռավորությունը դեպի Դսեղ 35կմ. , Քոբայր 28կմ. , Օձուն 25կմ. , Սանահին 20կմ. , Հաղպատ 17կմ. , Ախթալա 5կմ.: Կազմակերպվում են նաև նշված եկեղեցիների այցելություններ մեր մեքենաներով: Շրջագայություններ անտառային տարածքներում՝ գիշերակացով՝ փայտե տնակներում: Սպասվում են հետաքրքիր անակնկալներ: Հավելյալ վարձավճարների դիմաց կազմակերպվում են ճաշ և ընթրիք բնության գրկում գետակի ափին: Ընձեռնվում են հնարավորություններ գյուղական սննդամթերքների պատրաստմանն անձամբ մասնակցելու համար, անտառում զբոսնելու ժամանակ բնական բարիքներ հավաքելու և դրանք տեղում պահածոյացնելու և վերցնելու, օղու թորման գործընթցներին, ինչպես նաև հացի և քաղցրավենիքների պատրաստման համար: Հնարավոր է կազմակերպել ձկնորսություն և ձիերով արշավ: Հյուրատունը հագեցած է օդորակիչներով, սառնարաններով և սմարթ հեռուստացույցներով: Առկա է տաք և սառը ջուր յուրաքանչյուր սենյակում: Փաթեթներից օգտվելու ժամանակ անձը այլ որևէ ֆինանսկան ծախսեր չի կարող ունենալ: Ալկոհոլային խմիչքները, քաղցրավենիքն ու մրգերի տեսականին ներառված են: 

0.0

Հարմոնիա Հյուրատուն (Ծաղկաձոր)

Կոտայք Ծաղկաձոր Սարալանջ 1 փող. տուն 9

  • tennis
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Հյուրատունը գտնվում է Ծաղկաձորում։ Նորաբաց հյուրատուն բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Ծաղկաձորի գեղատեսիլ բնության գրկում։  Հյուրատունը գտնվում է Երևանից 56 կմ հեռավորության վրա

0.0

44,000 AMD 44,000 AMD

Հոթել-հաուս Հելլո

Տավուշ Դիլիջան փ.Օրջոնիկիձե նրբ.1 տուն 16

  • pool
  • children_playground
  • smoking
  • wifi
  • facilities

     Բարի գալուստ ''Hotel-house Hello!'': Հյուրատունը գտնվում է Դիլիջանի լավագույն թաղամասերից մեկում՝ Թախտայում: Առանձնատունը եռահարկ է, որի առաջին հարկը հյուրատուն է իսկ երկորդ հարկը ադմինիստրացիոն հատվածն է: Տարբերվում է իր յուրօրինակ արտաքին տեսքով: Ունի մեծ այգի՝ դեկորատիվ հետաքրքիր լուծումներով և պտղատու ծառերով, , սեզոնային բացօդյա հավաքվող լողավազան, փայտյա ժամանակակից տաղավար՝ խորովածի համար նախատեսված բոլոր հարմարություններով: Հյուրատունը կապիտալ վերանորոգված է: Իր հյուրերին առաջարկում է լուսավոր, հարմարավետ, կահավորված 5 ննջասենյակ (տեղ՝ 11+4 ), 3 հյուրասենյակ, որից մեկը նախատեսված է մեծ խնջույքների համար, 1 ճաշասենյակ, 2 խոհանոց, 2 լոգասենյակ, 3 սանհանգույց: Հաշված րոպեներում, քայլելով կարելի է հասնել անտառ: Հյուրատունը մոտ է նաև քաղաքի կենտրոնին, հարևանությամբ կան մթերային խանութներ: Հյուրատունը իդեալական վայր է նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և վայելել լիարժեք հանգիստը:

0.0

50,000 AMD 50,000 AMD

Մագնիտ

Տավուշի մարզ Դիլիջան Կալինինի փող. 86

  • billiard
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

0.0

Մաչանենց B&B (Էջմիածին)

Արմավիր Էջմիածին Շահումյան փող., 36 շենք

  • laundry
  • ac
  • parking
  • wifi

     «Մաչանենց Տուն» հյուրատունը գտնվում է Էջմիածին քաղաքում: Հյուրընկալվելով այս հյուրատանը, դուք կունենաք բացառիկ հնարավորություն՝ զգալու հայկական մշակույթի շունչն ու ոգին մեկ վայրում: Հյուրատանն առկա է պատկերասրահ, թանգարան, պանդոկ, հուշանվերների վաճառքի կետ: Այստեղ անցկացվում են վարպետաց դասեր,  մատուցվում են ազգային խոհանոցի ամենահամեղ ուտեստները, հյուրերը հնարավորություն ունեն լուսանկարվելու ազգային հագուստով: Աշխատակազմը մեծ սիրով սպասում է բոլոր այցելուներին: Հյուրատանը ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները ժամանակը հագեցած և հետաքրքիր անցկացնելու համար:

0.0

Մինի հաուս Ալավերդի

Լոռի Ալավերդի Սանահին- Սարհարթ թաղամաս, Գայի 5

  • gym
  • children_playground
  • parking
  • transfer
  • wifi

    Լոռու մարզի «Մինի հաուս» հյուրատունը տեղակայված է Լոռու մարզի Սանահին-Սարհարթ թաղամասում: Հյուրատունն ունի ընդհանուր խոհանոց, Wi-Fi,  գրադարան, սեղանի խաղեր, մշտական տաք և սառը ջուր: Հյուրատան սենյակներում կան աշխատասեղաններ, տրամադրում են նաև անկողին և սրբիչներ: 

0.0

Նիրվանա Հյուրատուն

Տավուշ Դիլիջան Թբիլիսյան 59

  • inpool
  • billiard
  • sauna
  • parking
  • smoking
  • wifi

     Նիրվանա հյուրատունը գտնվում է Հայաստանի ամենանտառաշատ քաղաք Դիլիջանում, հյուրատնից բացվում է տեսարան ոչ միայն դեպի անտառներ այլ նաև գեղեցիկ լեռները։ Հյուրատան տարածքում կա ամեն ինչ հանգիստը վայելելու համար։ Հյուրատունը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 79կմ հեռավորության վրա և հավելյալ վճարի դիմաց կազմակերպվում է տեղափոխում օդանավակայանից հյուրանոց։

0.0

13,000 AMD 13,000 AMD

Նյու Սանահին B&B

Լոռու մարզ Ալավերդի Սանահին Կայարան 17/5

  • children_playground
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

     Ալավերդի քաղաքում գտնվող «Նյու Սանահին» հյուրատունն իր ջերմ դռներն է բացում բոլորի առջև: «Նյու Սանահին» հյուրատունը տեղակայված է Սանահին Կայարան 17/5 հասցեում: Հյուրատան յուրաքանչյուր սենյակ ունի պատշգամբ և առանձին սանհանգույց: 

0.0

Նռան Հատիկ

Տավուշ Դիլիջան Միասնիկյան 12/3

  • children_playground
  • laundry
  • parking
  • wifi

     Հյուրատուն Նռան Հատիկը գտնվում է Դիլիջանում։ Այն ունի բար, ընդհանուր լաունջ, այգի և անվճար WiFi: Այն առաջարկում է ընտանեկան սենյակներ և խորովածի հարմարություններ: Անհատական ​​ավտոկայանատեղի հասանելի է հավելավճարով: Հյուրատան յուրաքանչյուր սենյակ ունի հարթ էկրանով հեռուստացույց, մասնավոր բաղնիք և պատշգամբ, որտեղից տեսարան է բացվում սարից: Նռան հատիկ հյուրատանը հասանելի է մայրցամաքային նախաճաշ: Հյուրերը օգտվում են պատշգամբից: Զվարթնոց միջազգային օդանավակայանը գտնվում է 76 կմ։ հեռավորության վրա։

0.0

Շալե Ծաղկաձոր

Կոտայք Ծաղկաձոր Վլադիմիր Հարությունյան 11/1

  • laundry

     Ծաղկաձորի սրտում տեղակայված «Շալե» հյուրատունն իր ջերմ դռներն է բացում բոլո՜րի առջև՝ առաջարկելով հարմարավետ քոթեջներ: Քոթեջները նախատեսված են 4 (+2) անձի համար: Քոթեջներն ունեն խոհանոց՝ իր պարագաներով, սանհանգույց, ննջասենյակ, հյուրասենյակ:  

0.0

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները