Ֆիլտրել


Ժիվանք Գեստ Հաուս
Լոռու մարզ Ալավերդի Ակնե թաղամաս 48 փողոց, թիվ 1 բնակարան
«Ժիվանք Գեստ Հաուս» հյուրատունը գտնվում է Լոռու մարզում՝ քաղաք Ալավերդի Ակնե թաղամաս 48 փողոց հասցեում: Դա մի խաղաղ ու գեղեցիկ վայր է, շրջապատված գեղեցիկ բնությամբ, որի պատուհաններից բացվում են հիասքանչ բնապատկերներ: «Ժիվանք Գեստ Հաուս» հյուրատունը տրամադրում է նաև ընդհանուր տուն՝ բոլոր սենյակներովորտեղ միաժամանակ կարող են հյուրընկալվել 9 անձ: Համարները ապահովված են մշտական տաք և սառը ջրով:

Իրիս հյուրատուն
Լոռի Ալավերդի Բաղրամյան 65
Իրիս ԲնԲ-ն գտնվում է Լոռի մարզի Ալավերդի քաղաքում, տարածքից բացվում է տեսարան դեպի Դեբեդ գետը։ Իրիս-ը իր հաճախորդների համար ստեղծում է ամեն անհրաժեշտ պայմանները հանգիստը լավ և անմոռանալի անցկացնելու համար։ Հյուրատունը գտնվում է Երևանից 165կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից 178կմ հեռավորության վրա։

Լիանա Խաչատրյան
Տավուշի մարզ Դիլիջան Կամոյի 203
Լիանա Խաչատրյան հյուրատունը գտնվում է Տավուշի մարզում: Տեղակայված լինելով Դիլիջանի գողտրիկ բնության անկյունում՝ իր հաճախորդների համար հնարավորություն է ստեղծում ավելի մոտ լինել Դիլիջանի թանգարաններին և տեսարժան վայրերին՝Գոշավանք, Հաղարծին, Պարզ լիճ:

Լիդեր Իջևան
Տավուշի մարզ Իջևան Մետաղագործների խճ. 22
Լիդեր հյուրատունը գտնվում է Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում: Մոտ 300մ հեռավորությամբ անցնում է Հայաստան Վրաստան մայրուղին: Հյուրատունն ունի 4 հարմարավետ ննջասենյակներ` յուրաքանչյուրն իր սանհանգույցով, կարող է տրամադրվել նաև լրացուցիչ ծալվող մահճակալ, իսկ մինչև 5 տարեկան երեխան կունենա մահճակալ, որը կտրվի անվճար: Բակում ունենք հետաքրքիր ոճային լուծումներով հյուրասենյակ, բացօթյա տաղավար, խորովածանոց իր բոլոր հարմարություններով, մեծ փայտե ճոճանակ, գեղեցիկ պտղատու այգի, որի պտուղներից կարող են հյուրասիրվել մեր հյուրերը: Խոհանոցը իր բոլոր հարմարություններով ցանկության դեպքում անվճար տրամադրվում է ինքնասպասարկվող հյուրերին: Հյուրատունն ունի մշտական տաք և սառը ջուր, ապահովված է Wi-Fi կապով: Կառուցապատված մաքուր լողավազանը ամառային ամիսներին փոքրիկ հյուրատունը դարձնում է հանգստի յուրօրինակ վայր, որտեղ կարող են գալ ընտանիքներով, փոքրիկ խմբերով` իրենց լիարժեք հանգիստը անցկացնելու համար: 2 հարմարավետ հեծանիվները, անվճար կտրամադրվեն առողջ ապրելակերպի սիրահարներին: Ցանկության դեպքում` նախաճաշը և ճաշը տրամադրվում է անհատական մոտեցմամբ: Գիշերային լուսավորությունը, փոքրիկ կառուցապատված ջրվեժը, դաշնամուրի դյութիչ ելևէջները և խարույկի բոցկլտացող կայծերը էլ ավելի ռոմանտիկ միջավայր են ստեղծում մեր սիրելի հյուրերի հանգիստը լիարժեք կազմակերպելու համար: Մեզ մոտ այցելող հյուրերը ստանում են պասիվ հանգիստ, բացառությամբ լողավազան և հեծանիվներ, բայց ակտիվ հանգստի սիրահարները նույնպես կարող են այցելել մեզ և գիշերակացը կազմակերպել մեզ մոտ:

Խաչիկ B&B
Սյունիքի մարզ Գորիս Դավիթ Բեկ փ․ տ․ 13
Պատրաստվո՞ւմ եք բացահայտել Հայաստանի հարավի գեղատեսիլ վայրերը, ինչպիսիք են Տաթևի վանական համալիրը, Սատանայի կամուրջը, Խնձորեսկը և շրջանի մյուս ճարտարապետական և բնական գոհարները։ Ապա մենք ուրախ ենք հանդես գալ Գորիսում գիշերակացի համար լավագույն առաջարկություններով։ Մեր զբոսաշրջային տունն ավելի քան 17 տարի եղել է փարձառու ճանապարհորդների ընտրությունը, ինչ մենք սկսեցինք մեր ջերմ և հյուրընկալ գործը։

Խաչմերուկ ռեստորանային համալիր
Տավուշ Դիլիջան Գ․Հաղարծին Գետափնյա 1
Հաղարծին գյուղի կանաչ անտառների գրկում է գտնվում «Խաչմերուկ» ռեստորանային համալիրը, որն իր հյուրընկալ դռներն է բացում բոլոր նրանց առջև ովքեր ցանկանում են հայտնվել անտառի գրկում հիասքանչ քոթթեջի մեջ: Քոթեջից բացվում է տեսարան դեպի Դիլիջանի գեղեցիկ լեռները և Աղստեվ գետը: Աշխատակազմը յուրաքանչյուրի հանդեպ ցուցաբերում է անհատական մոտեցում` անելով առավելագույնը հյուրերի հարմարավետ հանգիստն ապահովելու համար: Հյուրանոցը Երևանից գտնվում է 107կմ հեռավորության վրա իսկ Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից 115կմ հեռավորության վրա։

Հայի տուն (Գորիս)
Սյունիքի մարզ Գորիս Նոր կյանք 25/1
Գորիս քաղաքում գտնվող «Հայի տուն» հյուրատունն իր հյուրընկալ դռներն է բացում բոլորի առջև: Հյուրատունն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված 5 հարմարավետ սենյակներ: Հյուրերին առաջարկվում է նաև խորովածի համար նախատեսված մանղալ և թոնիր` իր բոլոր պարագաներով: Հյուրատանը կա Wi-Fi, խաղահրապարակ` թենիսի դաշտով, ավտոկայանատեղի: Աշխատակիցների բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հյուրատանը տիրում է ջերմ և հաճելի մթնոլորտ: Ցանկության դեպքում, մատչելի գներով, կազմակերպվում են տուրեր դեպի աշխարհի ամենաերկար թռիչքով Տաթևեր ճոպանուղի, Տաթևի վանական համալիր, Խնձորեսկ և այլ տեսարժան վայրեր:

Հայկական Ճամբար
Գեղարքունիք Արտանիշ Արտանիշ գյուղի ափամերձ տարածք
"Armenian Camp/Հայկական ճամբար"-ը զբոսաշրջային կացարան է։ Գտնվելով Սևանի ափին "Հայկական Ճամբարը" լավ ընտրություն է ակտիվ հանգստի սիրահարների համար։ Այն տեղակայված է Արտանիշ լեռան ստորոտում, Արտանիշի լճախորշի գեղեցիկ բնության գրկում։ Այստեղ կազմակերպվում են հեծանվային, քայլարշավային ջրային էքսկուրսիաներ, առագաստանավային զբոսանքներ։ Ունի չքնաղ ավազե լողափ, վրանատեղի, լճափնյա շոգեբաղնիք, հավաքների, միջոցառումների անցկացման սրահ։ Երևանից գտնվում է ընդամենը 110կմ հեռավորության վրա։ "Հայկական Ճամբարը" միանշանակ Ձեր ընտրությունն է, եթե ցանկանում եք ձեր հանգիստը բնության գրկում անմոռանալի դարձնել։

Հարմոնիա հյուրատուն (Լոռի)
Լոռի Շնող Լոռու մարզ գյուղ Շնող
Առաջարկվում է ինչպես ընտանեկան, այնպես էլ գերլարված աշխատանքային գրաֆիկով անձանց համար նախատեսված հանգիստ՝ Լոռվա գողտրիկ բնության գրկում՝ Շնող գյուղում և դրա հարակից անտառածածկ տարածքներում: Ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Հյուրատունը տեղակայված է 20 կմ. Հեռավորության վրա Բագրատաշենի սահմանային անցակետից: Լոռու մարզի Շնող գյուղում: Շատ հարմար է Վրաստան մեկնող անձանց համար, ինչպես նաև Լոռվա տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: Հյուրանոցից եկեղեցիների հեռավորությունը դեպի Դսեղ 35կմ. , Քոբայր 28կմ. , Օձուն 25կմ. , Սանահին 20կմ. , Հաղպատ 17կմ. , Ախթալա 5կմ.: Կազմակերպվում են նաև նշված եկեղեցիների այցելություններ մեր մեքենաներով: Շրջագայություններ անտառային տարածքներում՝ գիշերակացով՝ փայտե տնակներում: Սպասվում են հետաքրքիր անակնկալներ: Հավելյալ վարձավճարների դիմաց կազմակերպվում են ճաշ և ընթրիք բնության գրկում գետակի ափին: Ընձեռնվում են հնարավորություններ գյուղական սննդամթերքների պատրաստմանն անձամբ մասնակցելու համար, անտառում զբոսնելու ժամանակ բնական բարիքներ հավաքելու և դրանք տեղում պահածոյացնելու և վերցնելու, օղու թորման գործընթցներին, ինչպես նաև հացի և քաղցրավենիքների պատրաստման համար: Հնարավոր է կազմակերպել ձկնորսություն և ձիերով արշավ: Հյուրատունը հագեցած է օդորակիչներով, սառնարաններով և սմարթ հեռուստացույցներով: Առկա է տաք և սառը ջուր յուրաքանչյուր սենյակում: Փաթեթներից օգտվելու ժամանակ անձը այլ որևէ ֆինանսկան ծախսեր չի կարող ունենալ: Ալկոհոլային խմիչքները, քաղցրավենիքն ու մրգերի տեսականին ներառված են: Հյուրատանը կից գործում է հացատուն տեղական բարձորակ էկոլոգիապես մաքուր մթերքներով պատրաստվող տարածաշրջանի ուտեստներ համտեսելու համար։ Ալկոհոլը նույնպես սեփական արտադրության։