Ֆիլտրել

Արթ Հանգստյան Տուն Քանաքեռ
Երևան Քանաքեռ Թբիլիսյան խճուղի 24
Գտնվում է Շամպայնի գործարանից դեպի Երևանից դուրս տանող գլխավոր ճանապարհի վրա: Բոլոր սենյակներն ունեն առանձին սանհանգույց, բակ, ընդհանուր խոհանոց, գործում է անվճար Wi-Fi ամբողջ տարածքում:

Եղեգն
Վայոց Ձոր Եղեգնաձոր Մոմիկի 8/8
Եղեգն հյուրատունը գտնվում է Վայոց Ձորի եղեգնաձոր քաղաքում, հյուրատանը ստեղծված են բոլոր պայմանները և առկա են բոլոր հնարավությունները հանգիստը վայելելու համար։ Հեռավորությունը Երևանից կազմում է 123կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը 136կմ է։


Երիցուկ
Լոռու մարզ Ալավերդի Սանահին թաղամաս տուն 25
ԵթԵ նախընտրում Եք նրբաճաշակ ու հանգիստ միջավայր՝ այցելեք Սանահինում գտնվող «Երիցուկ» հյուրատուն: Այստեղ գործում է բարձրակարգ սպասարկում, ստեղծված են բոլոր պայմանները ամենաքմահաճ հաճախորդի պահանջները բավարարելու համար: Մի խոսքով այստեղ դու զգում ես քեզ ինչպես տանը:

Դիլի Վիտա
Տավուշ Գոշ Մ.Գոշի փողոց 6-րդ նրբանցք 14
Դիլի Վիտա Հանգստյան Տունը գտնվում է Տավուշ մարզի Գոշ գյուղում։ Մոտակայքում գտնվում է Գոշավանքը և Գոշի լիճը, որոնք կարող եք այցելել նույնիսկ ոտքով, Հանգստյան տունը շրջապատված է հրաշալի բնությունով, ինչը կապահովի ձեր կատարյալ հանգիստը։

Գրին գեստ հաուս
Տավուշ Դիլիջան 11 փող, 33 տուն, հաղարծին տանող ճանապարհ
Հյուրատունը գտնվում է Հայաստանի ամենաանտառոտ մարզի Դիլիջան քաղաքում, Հյուրատանը կա ամենինչ հանգիստը վայելելու համար։ Երևանից հյուրատունը գտնվում է 100կմ հեռավորության վրա։

Արտեմի Գեստ Հաուս
Լոռու մարզ ք Թումանյան կետրոնական փողոց, 5 տուն
«Արտեմի» հյուրատունը գտնվում է Լոռու Մարզի Թումանյան քաղաքում: Հյուրատան հարակից տարածքով հոսում է Դեբեդ գետը, որտեղ դուք կարող եք զբաղվել ձկնորսությամբ:Այցելելով Արտեմի դուք կարող եք օգտվել Թումանյան քաղաքի հարակից ամտառների բարիքներից սկսած հատապտուղներից,սնկերից, վերջացրած դեղաբույսերից, բնական թեյի տեսականիով(ուրց, դաղձ, երիցուկ եւ այլն)։ Թումանյանում բացվել է <<Լուցկու տուփերի>>նորաստեղծ թանգարան, որտեղ ցուցադրվում է 30 երկրներում արտադրված լուցկու տուփերի հավաքածու։ Կան նաև պատմամշակույթային իրերի նմուշների ցուցասրահ։ Թումանյանից 1,5կմ հեռավորությամբ է գտնվում Քոբայրի եկեղեցական համալիրը(12-13դդ)։Զբոսաշրջիկների համար շատ հարմար է հյուրատունը, քանի որ գտնվում է Երեւան-Թբիլիսի գլխավոր մայրուղու կենտրոնական մասում, որը հարմար է զբոսաշրջիկին այցելել մայրուղու մոտ գտվող բոլոր պատմամշակույթային կենտրոնները( Օձուն, Սանահին, Հաղպատ, Սանահին , Ախթալա)։

Բալկոնում հյուրատուն
Տավուշ Գոշ
Անցկացրեք կատարյալ հանգիստ «Բալկոնում» շքեղ հյուրատանը: Հյուրատունը գտնվում է պատմական Գոշ գյուղում, բնության գրկում՝ անտառապատ բարձրադիր տարածքում: Մենք ստեղծել ենք կատարյալ պայմաններ՝ Ձեր լիարժեք հանգստի համար. ● աննկարագրելի գեղեցիկ տեսարան՝ բոլոր համարներից ● շքեղ կահավորում ● սանհանգույց և պատշգամբ՝ յուրաքանչյուր համարում ● առկա են գինետուն, խաղասրահ, կինոթատրոն ●համեղ տնական խոհանոց «Բալկոնում»՝ կատարյալ հանգիստ կատարյալ բնության գրկում

Բեռլոգա Լոգ հաուս
Տավուշի մարզ Դիլիջան Գոշ գյուղ
Բեռլոգա առանձնատունն իր հյուրընկալ դռներն է բացում այցելուների առաջ և առաջարկում է՝ բացօթյա տաքացվող ջակուզի, լողավազան, սաունա, տաղավար, հարմարավետ հանգիստ, գեղեցիկ ինտերիեր, ընտանեկան ջերմ մթնոլորտ: Համեցեք Բեռլոգա առանձնատուն, եթե ցանկանում եք հայտնվել իրական հեքիաթում: Առանձնատան արժեքները աշխատանքային օրերին 180․000 դրամ է, իսկ շաբաթ-կիրակի օրերին՝ 200․000 դրամ։