Ֆիլտրել

Դիլիջազզ հյուրանոց
Տավուշ Դիլիջան գ. Թեղուտ 2-րդ փ., 1/1 շ
Dilijazz Hotel & Restaurant- ը բացվել է 2019 թվականի Դեկտեմբեր ամսին: Հյուրանոցը գտնվում է Դիլիջանի սրտում՝ Հաղարծին վանք տանող մայրուղու վրա: Dilijazz Hotel & Restaurant-ը առաջարկում է բարձրակարգ հարմարություններ անմոռանալի ժամանցի և գործուղումների համար: Բնության գեղեցկությունը գնահատող ճանապարհորդների համար Դիլիջազ հյուրանոցը և ռեստորանը հիանալի վայր է անմոռանալի արձակուրդի համար: Շրջապատված լինելով Հայաստանի ամենականաչ բնության ներքո Ձեր հարմարավետության և հանգստանի պահանջները կհամընկնեն մեկ վայրում:

Դինա Հյուրանոց
Սյունիք Սիսիան Սիսական փող., 35 շենք
«Դինա» հյուրանոցը գտնվում է Սիսիան քաղաքի կենտրոնում: Հյուրանոցն աչքի է ընկնում իր ջերմ հյուրընկալությամբ և հայկական ավանդական շնչով: Այն առաջարկում է բոլոր անհրաժեշտ հարմարություններով ապահովված, լուսավոր և հարմարավետ համարներ: Համարներում գործում է շուրջօրյա սպասարկում: Հյուրանոցում կա սրճարան, որտեղ հյուրերը կարող են ճաշակել ամենահամեղ ուտեստները, ավտոմեքենաների կայանատեղի, միջազգային հեռախոսակապ, Wi-Fi ինտերնետ: Բարեհամբույր սպասարկման և մատուցվող որակյալ ծառայությունների շնորհիվ, Ձեր հանգիստը հյուրանոցում կլինի հարմարավետ և լիարժեք: Կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ դեպի մոտակայքում գտնվող Զորաց քարեր, Շաքի ջրվեժ, Որոտնավանք, Սիսիանի պատմության թանգարան, ժամանակակից արվեստի պատկերասրահ:

Գրողների Տուն Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի նրբ., 4 շենք
«Գրողների Տուն» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցը բաղկացած է երեք համակցված եռահարկ կառույցներից և ռեստորանային մասնաշենքից, որոնց միացման հատվածներում ձևավորվում են ընդարձակ և հարմարավետ սրահներ: Հյուրանոցն առաջարկում է բոլոր հարմարություններով ապահովված համարներ, որոնցում առկա է հեռուստացույց, լոգասենյակ, չհրկիզվող պահարան,մեծ մասում նաև պատշգամբ: Հյուրանոցի հյուսիսհայաց սենյակներից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Ծաղկաձոր քաղաքը և հեռվում գտնվող Փամբակի և Գեղամա լեռնաշղթաները, իսկ հարավից շինությունը հարում է բնական անտառին, որտեղ տեղադրված են բազմաթիվ տաղավարներ և նստարաններ : Հյուրանոցում առկա է բաց և փակ լողավազաններ, մարզասրահ և բակային վարժասարքեր, ֆիննական ,ռուսական և ինֆրակարմիր շոգեբաղնիքներ, սպա կենտրոն, աղե անձավ,սեղանի թենիս, բիլիարդ, Wi-Fi ծածկույթ և ավտոկայանատեղի: Տարածքում տեղակայված է նաև թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար նախատեսված հարմարանքներով, խաղադաշտին կից, նաև հյուրասրահում գործում են մանկական խաղահրապարակներ տարատեսակ ճոճորաններով և սահուղիներով: Հյուրանոցի սրահներում, սենյակներում ու տարածքում դուք կգտնեք մեր լավագույն գեղանկարիչների ու քանդակագործների բազմաթիվ բարձրարժեք աշխատանքներ: «Գրողներ Տուն» հյուրանոցն առանձնանում է իր բարձրակարգ սպասարկմամբ, հանգստի բովանդակալից կազմակերպմամբ և համալիր ծառայությունների մատուցմամբ: Բարեհամբույր աշխատակազմը յուրաքանչյուր այցելուի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և անմոռանալի: Հյուրանոցը մոտ է ճոպանուղուն, Կեչառիս վանական համալիրին և Օրբելի եղբայրների տուն-թանգարանին: Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում Է գտնվում հյուրանոցը՝ իր բնությամբ, պատմամշակութային արժեքներով, ավանդույթներով և բնակլիմայական պայմաններով համարվում է ամենագրավիչ և սիրելի հանգստավայրերից մեկը:

Դիան Հյուրանոց
Սյունիք Կապան Գործարանային 3 փող.
«Դիան» հյուրանոցը գտնվում է Կապան քաղաքում՝ Ողջի և Վաչագան գետերի ափին: Հյուրանոցն առաջարկում է 12 հարմարավետ համարներ: Բոլոր համարներն ապահովված են մշտական տաք և սառը ջրով, ջեռուցման համակարգով, կաբելային հեռուստատեսությամբ և անհրաժեշտ կահույքով: Հյուրանոցում գործում է Ճաշարան, սրճարան, խաղասրահ, կոնֆերանս դահլիճ: Խաղասրահը շատ հարմար վայր է ազատ ժամանակը հաճելի անցկացնելու համար: Այստեղ կան հարմարություններ բիլիարդ և սեղանի թենիս խաղալու համար: Կոնֆերանս դահլիճում կան բոլոր հարմարությունները աշխատանքային հանդիպումներ, խորհրդակցություններ և ժողովներ անցկացնելու համար: Հյուրանոցն ունի տեսահսկվող, անվճար ավտոկայանատեղի, որը նախատեսված է մինչև 30 մեքենաների համար: Հյուրերին կարող է տրամադրվել տեղեկատվություն շրջակա տեսարժան վայրերի մասին, ուղեկցորդներ, տաքսիներ և այլ ծառայություններ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են մատչելի, հարմարավետ և լիարժեք հանգիստը: Այն ապահովում է ջերմ մթնոլորտ և գերազանց սպասարկում:

Դիլիժանս Հյուրանոց
(Պաշտոնական)
(Պաշտոնական)
Տավուշ Դիլիջան Սայաթ-Նովայի փող. 69ա
«Դիլիժանս» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում՝ Աղստև գետից 20 մետր, իսկ անտառից 50 մետր հեռավորության վրա: Հյուրանոցում և հարակից տարածքներում գործում է անվճար Wi-Fi, սեղանի թենիս, բիլիարդ և ֆիթնես: Հարմարավետ կահավորված սենյակներում առկա է հեռուստացույց, սառնարան և առանձին լոգասենյակ՝ իր սանհանգույցով և այլ հարդարանքի պարագաներով: Հյուրանոցում գործում է ռեստորան և բար, ինչպես նաև հաճախորդներին առաջարկվում է խորովածի համար նախատեսված առանձին տարածք՝ բոլոր հարմարություններով: Ռեստորանը Ճաշին և ընթրիքին մատուցում է հայկական և եվրոպական ուտեստների լայն տեսականի, իսկ նախաճաշը մատուցվում է շվեդական սեղանի ձևով: Հյուրերին հնարավորություն է տրվում իրականացնել նաև սննդի և խմիչքների առաքում անմիջապես սենյակ: «Դիլիժանս» հյուրանոցում առկա է նաև կարաոկե և մանկական խաղահրապարակ: Հյուրանոցի տարածքում գործում է ավտոկայանատեղի:

Դիլիջան Պարկ Ռեզորթ & Վիլլաներ
Տավուշ Դիլիջան Պարզ Լիճ 20
Դիլիջանի ամենագեղատեսիլ անկյունում՝ Պարզ լիճ տանող ճանապարհին, տեղակայված է Դիլիջան Ռեսորթ պարկը: «Դիլիջան Պարկ Ռեսորթ» հյուրանոցային համալիրն առաջարկում է շքեղ և հարմարավետ համարներ և քոթեջներ, որոնցից բացվում է հիանալի տեսարան դեպի լեռների անտառապատ լանջերը: Հյուրանոցի սենյակները հյուրերին տալիս են լիակատար առանձնացման և հարմարավետության զգացողություն։ Քոթեջը իդեալական տարբերակ է նրանց համար, ովքեր ցանկանում են միայնակ մնալ իրենց ընտանիքի հետ: Մենք առաջարկում ենք մեր հաճախորդներին մի քանի տարբերակներ տնակներում՝ երկտեղանոց, երեք ննջասենյակով և չորս ննջասենյակով. Յուրաքանչյուր Քոթեջ ունի անհատական ավտոկայանատեղի:

Եվրոպա Հյուրանոց (Արցախ)
Արցախ Ստեփանակերտ Ազատամարտիկների փող. 26
«Եվրոպա» հյուրանոցային համալիրը կառուցվել է 2011 թվականին Արցախում: Այս հարմարավետ հյուրանոցում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները Ձեր լիարժեք և անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար: Այն նախատեսված է ակտիվ, ճոխ և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ նախընտրողների համար: Հյուրանոցն իր այցելուներին առաջարկում է բոլոր հարմարություններով հագեցած և ինքնատիպ կահավորանքով ընդարձակ և շքեղ համարներ: Բոլոր համարներում առկա է նախասրահ, ննջասենյակ, սանհանգույց, ամբողջությամբ կահավորված լոգասենյակ, հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով: Հյուրանոցը համալրված է կոնֆերանս դահլիճով, ռեստորանով, լաունջ բարով, որը տեղակայված է հյուրանոցային համալիրի տանիքում, լոբբի բարով, սրճարանով, բիլիարդի սրահով, լողավազանով և մարզասրահով: Ռեստորանում կարելի է վայելել ուտեստների լավագույն տեսականին` մշտապես թարմացվող ճաշացանկից: Կոնֆերանս դահլիճն ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով` գործնական հանդիպումներ և սեմինարներ կազմակերպելու համար: Հյուրանոցն առաջարկում է օգտվել նաև սպա կենտրոնի, գեղեցկության սրահի և սաունայի ծառայություններից: Տարածքում գործում է անվճար Wi-Fi, ավտոկայանատեղի և ավտոմեքենաների վարձակալության կենտրոն:

Դիլիջան Ռեզորթ & ՍՊԱ
Տավուշ Դիլիջան Գետափնյա փող. 66
Անտառի սրտում տեղակայված «Դիլիջան» առողջարանային համալիրն իր բարձրորակ ծառայություններն է առաջարկում բոլոր հյուրերին: Առողջարանի գտնվելու վայրի, հաճելի ներքին մթնոլորտի, բարձրորակ սպասարկման, ինչպես նաև մի շարք բարենպաստ պայմանների համադրությունը հնարավորություն է ընձեռում բոլորին վայելելու համալիրի առավելությունները: Այստեղ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն բարձրորակ ծառայությունները` 24-ժամյա սպասարկում, լավ կահավորված մարզասրահ, շոգեբաղնիք, լողավազան, կոնֆերանս դահլիճ, բիլիարդի սրահ և, իհարկե, նրբագեղ կահավորված հարմարավետ համարներ և նրբաոճ սպասարահ: «Դիլիջան» առողջարանային համալիրն ունի երկար տարիների պատմություն: Նախկինում շենքը գործել է որպես սպա և վերականգնողական կենտրոն: Վերանորոգումից հետո այն պատրաստ է ներկայանալ նոր` հանգստի և ծառայությունների համալիր տեսքով, որը կբավարարի բոլոր հյուրերի պահանջները: Այժմ, այս աչքի ընկնող յոթ հարկանի հյուրանոցն առաջարկում է անմոռանալի ժամանց Հայաստանի կանաչ դրախտում, որտեղ Դուք կարող եք անցկացնել Ձեր հանգիստը կամ բիզնես-գործուղումը ողջ տարվա ընթացքում: Բարեհամբույր և պրոֆեսիոնալ աշխատակազմը միշտ պատրաստ է իրականացնել բարձրակարգ սպասարկում` յուրաքանչյուր հաճախորդին ցուցաբերելով անհատական մոտեցում: Ապահովված լինելով բոլոր անհրաժեշտ պայմաններով, հյուրանոցը ամենահաճելի և հարմարավետ վայրն է հանգիստը անցկացնելու համար:

Դան ռեզորթ
Տավուշ Իջևան Երևանյան փողոց 7/3
Դան ռեզորթը իդեալական վայր է ընտանեկան հանգստի, team building-ների, կոնֆերանսների, ծննդյան և ընտանեկան միջոցառումներ նշելու համար։ Սենյակները կահավորված են հարմարավետության համար անհրաժեշտ բոլոր պարագաներով, որպեսզի ոչինչ չխանգարի Ձեզ վայելել երկար սպասված հանգիստը։ Դան ռեզորթում կարող եք գտնել երկտեղանի համատեղ և առանձին մահճակալներով համարներ, ընտանեկան համարներ և քոթեջներ։

Դիլիջանի տուն
Տավուշ Դիլիջան Օրջոնիկիձե 4-րդ նրբանցք, 36
Դիլիջանի Տուն հյուրանոցը տեղակայված է Հայաստանի ամենագեղեցիկ մարզերից մեկում՝ Տավուշում՝ Դիլիջան քաղաքում: Դիլիջան քաղաքի բարձունքից այն նայում է դեմը սփռված անտառներին ու լեռներին: Հյուրանոցի բակը գեղեցիկ պարտեզ է, որը դիմավորում է Ձեզ իր ներդաշնակությամբ՝ ստիպելով մոռանալ աղյուսե ջունգլիները: Այստեղ Դուք մեկտեղվում եք բնության հետ՝ վայելելով բուն հայկական բուսականության ընկերակցությունը: Պարտեզը մեր կողմից նախագծված է այնպես, որ շահեկանորեն պահպանում ու մգացնում է տեղանքի բնակերպարանքը: Կյանքը Դիլիջանի Տուն հյուրանոցում եռում է հյուրընկալ և հոգատար անձնակազմի հսկողության ներքո, և ամեն պահը դարձնում անմոռանալի: Ոչ մի մանրուք աննկատ չի մնա, թիմը կանի հնարավոր ամեն բան, որպեսզի հյուրերն իրենց զգան ջերմ, մտերմիկ մթնոլորտում: Մենք՝ հյուրանոցի ամբողջ անձնակազմով, հույս ունենք, որ հյուրերից յուրաքանչյուրն, ով թեկուզ մեկ օր եղել է մեր տանը, ջերմ հիշողություններ է տանելու իր հետ` լի ուրախությամբ, հիացմունքով և անհոգությամբ: Դիլիջանի Տուն հյուրանոցում նույնիսկ փոքրիկ հյուրերն իրենց կզգան ինչպես հարազատ տանը: Հատուկ պատրաստված սենյակում փոքրիկները կանցկացնեն երկար ժամեր: Մանկական սենյակը տարածք է լի ուրախությամբ, արկածներով և հետաքրքիր խաղերով: Այստեղ ծնվում են հիշողություններ, որոնք ուղեկցում են նրանց ամբողջ կյանքի ընթացքում: Սենյակները, անկասկած, ցանկացած հյուրանոցի ամենակարևոր մասն են: Դրանք, ի վերջո, տարածքներ են, որտեղ հյուրերն անցկացնում են իրենց ժամանակի զգալի մասը: Կայքերում, սենյակները նկարագրելիս, հաճախ բախվում ենք ձանձրալի տեղեկատվության. մահճակալների տիպ-դիրք, տարածք, դասավորվածություն: Նման տեղեկատվությունն, իհարկե, անհրաժեշտ է սենյակ ընտրելու համար, բայց չի տալիս պատասխանն այն հարցի, թե ինչի կբախվես, երբ բանալիի պտույտով մուտք գործես սենյակ: