search

Ֆիլտրել

Արաքս հյուրանոցային համալիր

0.0 10

Շիրակի մարզ Գյումրի Գորկու փող., 25 շենք

  • inpool
  • sauna
  • laundry
  • parking
  • transfer
  • wifi

     Արաքս հյուրանոցը գտնվում է Գյումրիի կենտրոնում՝ Կումայրի պատմական թաղամասում։ Հյուրանոցի ընկերասեր թիմը ուրախ կլինի հոգ տանել ձեր և ձեր սիրելիների մասին, առաջարկելով ձեզ ծառայությունների ամենավառ տեսականի՝ յուրաքանչյուր ճաշակի համար: Անցնելով Արաքս հյուրանոցի շեմը դուք անմիջապես կզգաք անցյալի արիստոկրատական ​​ոգին` զուգորդված ներկայի հարմարավետության և գործնականության հետ:

Արարատ Առողջարան

0.0 10

Վայոց Ձոր Ջերմուկ Շահումյան փող.18 շենք

  • gym
  • billiard
  • tennis
  • spa
  • parking
  • wifi
  • facilities

     Հանրահայտ առողջարանային քաղաք Ջերմուկում արդեն չորս տասնամյակ գործում է «Արարատ» առողջարանը, որը համարվում է ոչ միայն Հայաստանի լավագույն առողջարանային վերականգնողական կենտրոններից մեկը, այլ նաև՝ հաստատություն, որտեղ կարելի է պարզապես անցկացնել լիարժեք հանգիստ: «Արարատ» առողջարանում կատարվում է արդյունավետ բուժման ու լիակատար հանգստի ամբողջական գործընթաց. Վերականգնողական բուժում. առողջարանի հիմնական մասնագիտացումն է դեռևս խորհրդային Հայաստանի տարիներից, երբ արդյունաբերական ձեռնարկությունների, մասնավորապես՝ թունավոր արտադրության աշխատողների վերականգնողական բուժման ու հանգստի կազմակերպման համար կառուցվեց «Արարատ» առողջարանը: Տարիների փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների և բուժման մեթոդների համատեղումը «Արարատ» առողջարանում ապահովում է բուժման բարձր արդյունավետություն: ՍՊԱ պրոցեդուրաներ. «Արարատ» առողջարանում իրականացվում է առողջության վերականգնման և կազդուրման համալիր գործընթաց «Ջերմուկ» բնական հանքային ջրի կիրառմամբ, որի բուժական հատկությունները ճանաչված են աշխարհում: Ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդում. Ջերմուկի հրաշալի բնությունը, բուժական միջամտությունների հետ մեկտեղ, նպաստում է մարդու ընդհանուր առողջության և իմունիտետի ամրապնդմանը: Զբոսաշրջություն և հանգիստ. առողջարանում կազմակերպվում են պատմական, հոգևոր, էկո, էքստրեմալ էքսկուրսիաներ ինչպես Ջերմուկի, այնպես էլ ամբողջ Հայաստանի տարածքով: «Արարատ» առողջարանը համալրված է ժամանակակից հյուրանոցային համարներով լիակատար հանգստի և ուժերի վերականգնման համար: 

Ասար (Արմենիա) Առողջարան

0.0 10

Լոռու մարզ Վանաձոր Զորավար Անդրանիկի 2/2

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • spa
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Ասար (Արմենիա) Առողջարանը գտնվում է Վանաձորում: Առողջարանում ստեղծված են հիանալի պայմաններ լիարժեք հանգիստ անցկացնելու և վերականգնվելու համար: Համալիրն առաջարկում է 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգարան, տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան, հեռախոս: Հյուրերը կարող են օգտվել առողջարանում առաջարկվող մի շարք ծառայություններից՝ դարձնելով իրենց հանգիստն ավելի հետաքրքիր և լիարժեք: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում է 4-անգամյա բարձրակարգ սնունդ: 200 մ հեռավորության վրա կա փակ լողավազան: Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում, ջրաբուժարան, ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բաժանմունքներ: Տարածքն անտառապատ է, ամբողջ երկայնքով հոսում է Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ կա արհեստական լիճ և մարզական համալիր: Երևանից հեռավորությունը 110 կմ է, իսկ Զվարթնոց օդանավակայանից՝ 100 կմ:

Արարատ Հյուրանոց (Երևան)

(Պաշտոնական)

7.0 10

Երևան Կենտրոն վարչական շրջան Գրիգոր Լուսավորչի փող. 7

  • inpool
  • gym
  • sauna
  • spa
  • ac
  • parking
  • transfer
  • wifi
  • facilities

      Երևան քաղաքի կենտրոնում` Հանրապետության հրապարակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է գտնվում առաջնակարգ հյուրանոցներից մեկը` «Արարատ» հյուրանոցը` շրջապատված այգիներով, դեսպանատներով և նախարարություններով: Հյուրանոցի առաջնային առավելություններից է ընդարձակ և հարմարավետ համարները` կահավորված բնական փայտից պատրաստված կահույքով, որոնք աչքի են ընկնում հետաքրքիր գունային լուծումներով: Բոլոր համարները համալրված են լիարժեք հանգստի համար անհրաժեշտ պայմաններով` ընդարձակ անկողին, հեռուստացույց՝ տեղական և արբանյակային ալիքների հեռարձակմամբ, լոգարան, պահարան, մինի բար, անլար ինտերնետ, չհրկիզվող պահարան: Սենյակներն ամեն օր մաքրվում և թարմացվում են, ինչպես նաև կատարվում է սուրճի և թեյի անվճար հյուրասիրություն: Հյուրանոցում գործում է փակ լողավազան, մարզասրահ, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի և Wi-Fi կապ: Բարեհամբույր աշխատակիցները կներդնեն իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար:

Ավան Ձորագետ հյուրանոց

0.0 10

Լոռի Ձորագետ I փողոց շենք 127

  • inpool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • ac
  • wifi

     Ավան Ձորագետ Հյուրանոցը տեղեկայված է Դսեղ գյուղում` Հայոց լեռների անտառոտ և ժայռոտ փեշերին: Շրջակա բնաշխարհում զբոսնելուց, վանքերով ու հին կոթողներով հիանալուց, ձկնորսությամբ զբաղվելուց կամ պարզապես մոտակա գյուղերում շրջելուց զատ, Ավան Ձորագետ Հյուրանոցի հյուրերը հնարավորություն ունեն զմայլվելով։ Դեբեդ գետի վեհաշունչ տեսարաններով ու վայելելու հայկական հյուրասիրությունն ու լեռնաշխարհի անդորրը: Ավան Ձորագետ Հյուրանոցն ունի բար ու հյուրասրահ և հյուրերը հնարավորություն ունեն ճաշելու ռեստորանի շքեղ միջավայրում կամ էլ բացօթյա ներքին բակում, որտեղից տեսարան է բացվում դեպի Դեբեդը: Ռեստորանի հայկական ու վրացական խոհանոցի խորտիկները լիովին կբավարարեն ամենանուրբ քիմքը:

Ավան Մարագ Ծափաթաղ

0.0 10

Գեղարքունիք Ծափաթաղ Ծափաթաղ 1611

  • pool
  • gym
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playroom
  • children_playground
  • laundry
  • wifi

Ծափաթաղ գյուղի տաք կլիման այն դարձնում է եզակի առողջարանային համալիր, որտեղ այցելուները կարող են հանգստանալ աշխարհի ամենամեծ ալպյան լճերից մեկի ափին: Ավան Մարակ Ծափաթաղ հյուրանոցն առաջարկում է լրացուցիչ ծառայությունների լայն տեսականի՝ բիլիարդ, բացօթյա լողավազան, ջակուզի, սաունա և սեղանի թենիս: Հյուրանոցի նախասրահում հյուրերը կարող են հանգստանալ, վայելել հանգստանալը լողավազանի բաց տարածքում կամ անցկացնել անմոռանալի երեկո Հայաստանի աստղազարդ երկնքի տակ. այստեղ յուրաքանչյուր աստղ աներևակայելի մտերիմ և պայծառ է թվում: Ավան Մարակ Ծափաթաղ հյուրանոցի ռեստորանը հիմնականում մասնագիտացած է ձկնային ուտեստների մեջ, որոնք որսում են այստեղ՝ Սևանում, ինչը արտադրանքի զարմանալի համի և թարմության գրավականն է։ Բաց պատշգամբից բացվում է սքանչելի տեսարան դեպի Սևանի ջրային մակերեսը և շրջակա բնությունը: Եթե ​​փնտրում եք խաղաղություն, հանգստություն և հարմարավետություն, առանց որոնց չեք պատկերացնում հանգիստը, ապա Ավան Մարակ Ծափաթաղ հյուրանոցը ձեր իդեալական ընտրությունն է։

Արարատ Ծաղկաձոր

0.0 10

Կոտայք Ծաղկաձոր Մհեր Մկրտչյան 54

  • inpool
  • gym
  • billiard
  • sauna
  • children_playroom
  • parking
  • wifi

     Արարատ Ռեզորտ հյուրանոցային համալիրը շքեղության և հանգստության իդեալական համադրություն է՝ շնորհիվ ինտերիերում թանկարժեք մարմարի և կարմիր փայտի նրբաճաշակ համակցության: Արարատ Ռեզորտը գտնվում է Ծաղկաձորի ամենատեսարժան վայրերից մեկում՝ սոճուտների պուրակում, որտեղից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա գտնվում է Կեչառիս վանքային համալիրը: Արարատ Ռեզորտ հյուրանոցային համալիրը իդեալական վայր է լիցքաթափվելու և Հայաստանի բնությունը վայելելու համար:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները