Ֆիլտրել

Ալեքսանդրապոլ Հյուրանոց
Շիրակի մարզ Գյումրի Մայակովսկու փող., 70 շենք
«Ալեքսանդրապոլ» հյուրանոցը տեղակայված է Գյումրի քաղաքում: Այս գերշքեղ և ժամանակակից հյուրանոցն առաջարկում է մեծ և հարմարավետ համարներ, որոնք կահավորված են նորաձև և նրբաճաշակ կահույքով, ունեն լոգարան, հեռուստացույց, մինի բար, չհրկիզվող պահարան, օդափոխիչ: Հյուրանոցի ռեստորանն առաջարկում է ազգային և եվրոպական խոհանոցների ճաշատասակների լայն ընտրանի: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցի բարձրակարգ սպասարկումը և մատուցվող որակյալ ծառայությունները կբավարարեն անգամ ամենախստապահանջ այցելուի պահանջները: Այստեղ անցկացրած յուրաքանչյուր օր կլինի անմոռանալի և հաճելի հիշողություններով լի:

Ալեյա հոթել
Լոռի Ստեփանավան Իսահակյան 2-րդ նրբանցք. տուն 11
Հյուրատունը գտնվում է Լոռի մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Բոլոր սենյակները հագեցած են հարթ էկրանով կաբելային հեռուստատեսությամբ, միկրոալիքային վառարան, թեյնիկ, ցնցուղ, վարսահարդարիչ և աշխատանքային սեղան: Հյուրանոցի բոլոր սենյակներում կա նստատեղ: Հեռավորությունը Երևանից կազմում է 138կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդնավակայանից 151կմ։

Ալիք Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 13 շենք
«Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է եվրոպական չափանիշներին համապատասխան կահավորված համարներ, որտեղ կան հիանալի պայմաններ լիակատար հանգիստ անցկացնելու համար: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահ: Առանձին շինությամբ գործում է լողավազան և շոգեբաղնիք: Ռեստորանում կարելի է ճաշակել բազմատեսակ ուտեստներ և էկզոտիկ խորտիկներ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում ճոպանուղին, Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Ալասկա Ռեզորթ
Կոտայք Ծաղկաձոր Սարալանջի փողոց 55
«Ալասկա Ռեզորթ» հյուրանոցը լավագույն տարբերակն է հարմարությունն ու շքեղությունը նախընտողների համար։ Շնորհիվ տեղակայման բարենպաստ դիրքի, մենք ձեզ տալիս ենք հնարավորություն զմայլվելու շրջակա բնությամբ և բացահայտելու Ծաղկաձորը նորովի։ Հյուրանոցը ներառում է նորակառույց և հարմարավետ քոթեջներ, բարձրակարգ սենյակներ և համարներ, որոնք հագեցած են բոլոր հարմարություններով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով՝ հեռուստացույց (արբանյակային ալեհավաք), անվճար անհատական ավտոկայանատեղի, անվճար գերարագ WiFi և ոչ միայն։ Սենյակները տեղակայված են հյուրանոցի առաջին և երկրորդ հարկերում, և ունեն բոլոր անհրաժեշտ նախապայմանները ձեր հանգիստը կատարյալ դարձնելու համար։

Ալբատրոս հյուրանոց
Գեղարքունիք Սևան
Եթե ցանկանում եք Ձեր հանգիստը վայելել կապուտակ Սևանում, ապա Ալբատրոս հյուրանոցը Ձեր հանգստի համար լավագույն տարբերակն է։ Գտնվում է Երևանից ընդհամենը 55կմ հեռավորության վրա։Այն իդեալական վայր է ամառային հանգիստը վայելելու համար։ Ալբատրոս հյուրանոցի բազմազան ծառայությունները Ձեր հանգիստը կդարձնեն հեքիաթային։Տարածքում առկա են նաև բացօթյա տաղավարներ։Տարածքում կա նաև սրճարան, սկուտեր, մանղալ, երեխաների համար ճոճանակներ, լողաթաղթեր, խարույկ վառելու հնարավորություն, wi-fi։

Աղվերան Արարատ Ռեզորթ
Կոտայք Արզական Անտառային 11
"Աղվերան Արարատ Ռեզորթը" տեղակայված է Ծաղկունյաց լեռների գեղատեսիլ անտառներում՝ ծովի մակարդակից 1550 մ. բարձրության վրա:"Աղվերան Արարատ Ռեզորթ" հյուրանոցային համալիրը համարվում է Հայաստանի նորագույն, առաջատար հանգստյան տներից մեկը: Այն առաջարկում է 44 բարձրակարգ սենյակներ՝ տարատեսակ հավելյալ ծառայություններով: Բոլոր համարներն ունեն գեղեցիկ բնության տեսարանով բաց պատշգամբներ, որոնք ստեղծում են դրախտային տպավորություն: Հեռավորությունը Երևանից կազմում է 45 կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը կազմում է 58կմ։

Ալպյան Ամրոց
Տավուշ Դիլիջան Աղբյուր Սերոբի 3
Ալպյան Ամրոց հյուրանոցի շքեղ և լուսավոր սենյակներում կարող եք վայելել կատարյալ հանգիստ: Հյուրանոցն ունի ռեստորան, որտեղ կարող եք ճաշակել եվրոպական և հայկական խոհանոցների լավագույն ճաշատեսակներ, իսկ բարում՝ խմիչքների, կոկտեյլների բացառիկ տեսականին: Հյուրանոցն ունի տեռասա, անվճար WiFi ինտերնետ հյուրանոցի ամբողջ տարածքում, անվճար ավտոկայանատեղի:

Ալպիական Մանուշակ
Կոտայք Աղվերան գ. Արզական Աննտառային 3 խճուղի 2
Աղվերանի հարևանությամբ գտնվող Երևանից ընդամենը 48 կմ հեռավորության վրա, անտառաշատ գյուղ Արզնականի տարածքում է գտնվում այս հրաշալի հանգստավայրը: Այն ներառում է բոլոր անհրաժեշտ պայմանները լիարժեք և շքեղ հանգստի համար: Հարուստ բնությունը, մաքուր օդը, անկրկնելի լեռնային և անտառային տեսարանները և աշխատակիցների բարեհամբույր վերաբերմունքը անմոռանալի, անկրկնելի և հաճելի կդարձնեն ձեր հանգիստը:

Ալպինա Հյուրանոց
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Չարենցի փող., 7 շենք
«Ալպինա» հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է տարբեր կարգի համարներ և քոթեջներ, որոնք հարմարավետ կահավորված են և ունեն արբանյակային հեռուստացույց, մինի բար, լոգասենյակ, չհրկիզվող պահարան, պատշգամբ` լեռնային հիանալի տեսարանով: Հյուրանոցում գործում է բար, լողավազան, սեղանի թենիս, բիլիարդի սրահ, սպա, շոգեբաղնիք, ավտոկայանատեղի: Ողջ տարածքն ապահովված է Wi-Fi-ով: Գտնվելով քաղաքի անմիջապես կենտրոնում` «Ալպինա» հյուրանոցը մոտ է Ծաղկաձորի բոլոր մշակութային վայրերին: Այցելուները շատ կարճ ժամանակում կարող են հասնել Կեչառիս վանական համալիր, Ճոպանուղի, Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Հեռավորությունը Երևանից` 55 կմ է, իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից` 70 կմ: Հյուրանոցը իդեալական վայր է` հանգստանալու, քաղաքի աղմուկից կտրվելու և լեռնային էներգիայով լիցքավորվելու համար: Բարեհամբույր աշխատակիցները յուրաքանչյուրի նկատմամբ ցուցաբերում են անհատական մոտեցում և ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Անձնակազմը և միջազգային բարձր ստանդարտներին համապատասխանող սպասարկումը ստեղծում են հիանալի միջավայր` լիարժեք հանգստի համար: