Ֆիլտրել

Ռեդիսոն Բլու հոթել
Երևան Ազատության պող., 2/2 շենք
Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցն առաջարկում է ճոխ կացարաններ բոլոր տեսակի ճանապարհորդներին: Հյուրանոցի գլխավոր դիրքը հյուրերին առաջարկում է փարթամ, գեղեցիկ լանդշաֆտային տարածք: Տեղում գտնվող ռեստորաններն առաջարկում են հայկական և միջազգային խոհանոց: Երևանի Ռեդիսոն Բլու հյուրանոցում կա նաև բարձրակարգ սպա, ֆիթնես կենտրոն և փակ լողավազան: Դուք կարող եք նաև կազմակերպել հիշարժան միջոցառումներ հյուրանոցի հանդիպումների վայրերում:

Ռոսիա Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Գ. Մագիստրոսի փող. 7
Հայաստանի ամենագրավիչ հանգստավայրերից մեկում` Ծաղկաձորում է գտնվում «Ռոսիա» հյուրանոցը: Հյուրանոցն առաջարկում է դասական մեկտեղանոց, երկտեղանոց համարներ և «նախագահական լյուքս» բնակարաններ, որոնք համալրված են անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Հյուրանոցում առկա է փակ լողավազան, թենիսի և բիլիարդի սրահներ, մարզասրահ, շոգեբաղնիք, ինտերնետ հասանելիություն և ավտոկայանատեղի: Առաջին հարկը կահավորված է փափուկ կահույքով և էկզոտիկ ծառերով: Հյուրանոցի 2 ապակեպատ վերելակներից բացվում է տեսարան դեպի «Նոր Ռոսիա» լաունջ բարը: Բոլոր հարկերում կան աուդիո ձայնարկիչներ, որոնք ապահովում են հաճելի երաժշտություն: Հյուրանոցի նախամուտքում գործում է բացօթյա սրճարան, որտեղ կարելի է հիանալի ժամանակ անցկացնել` վայելելով Ծաղկաձորի լեռնային թարմեցնող օդը: Հյուրանոցն առաջարկում է ավտոբուս` 30 հոգու համար նախատեսված, որն իրականացնում է շրջայց քաղաքում, ինչպես նաև ուղևորափոխադրումներ դեպի ճոպանուղի: Ձմռանը հասանելի է սպորտային պարագաների վարձակալություն: Հյուրանոցում առկա են նաև առևտրի սրահներ: Այստեղ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերվում է անհատական մոտեցում: Բարեհամբույր աշխատակիցները ներդնում են իրենց ջանքերը` հյուրանոցում ջերմ մթնոլորտ ապահովելու համար: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը:

Սոճի Ռեզորթ
Լոռի Ստեփանավան Աշոտ Երկաթի մայրուղի
Հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում։ Հյուրանոցում ստեղծված են բոլոր պայմանները հանգիստը լավ անցկացնելու համար, հյուրանոցի տարածքում կա առատ բուսականություն։ Հեռավորությունը Երևանից կազմում է 139կմ․ իսկ Զվարթնոց միջազգային օդանավակայանից հեռավորությունը կազմում է 152կմ։

Ջերմուկի Մոսկվա առողջարան
Վայոց Ձոր Ջերմուկ Մելիք-Ադամյան 6
Գեղատեսիլ կանաչ լեռներով շրջապատված «Ջերմուկ Մոսկվա» առողջարանային հյուրանոցը գտնվում է Հայաստանի ամենահայտնի առողջարանային քաղաքներից մեկում՝ Ջերմուկում, որն ունի թվով ամենաշատ բուժական ծառայությունները՝ շուրջ 46, հագեցած հանքային բաղնիքներով և տարատեսակ բուժումներով: Հյուրանոցն առաջարկում է բազմազան հարմարություններ՝ միջոցառումների, թիմբիլդինգների, բիզնես և տուրիստական խմբերի, անհատ-ընտանիքների հանգստի և բուժման կազմակերպման համար։ Հանգիստը ներառում է 3 անգամյա հիանալի սնունդ ճաշարանում և բուժումներ:

Ռեստ Լենդ Դիլիջան
Տավուշի մարզ Դիլիջան Սայաթ-Նովայի փող., 69բ շենք
«Ռեսթ Լենդ» հյուրանոցը գտնվում է դրախտային հանգստավայր Դիլիջանում: Հյուրանոցն առաջարկում է լիարժեք հանգստի համար անհրաժեշտ բոլոր հարամարություններով ապահովված համարներ: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից, առօրյա հոգսերից և լիարժեք հանգստանալ աննկարագրելի գեղեցիկ բնության գրկում` վայելելով մաքուր օդը և հրաշալի բնությունը: Բարեհամբույր անձնակազմի, մատչելի գների, ծառայությունների ամբողջության, հանգստի և զվարճանքի համար ստեղծված լայն հնարավորությունների շնորհիվ այստեղ անցկացրած յուրաքանչյուր օրը կլինի անմոռանալի և ջերմ հիշողություններով լի:

Ռամադա հյուրանոց
Երևան Կենտրոն վարչ. շրջան Փավստոս Բյուզանդ 15 շենք
«Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» չորս-աստղանի հյուրանոց, որը գտնվում է Զվարթնոց միջազգային օդանավակայանից 11 կմ հեռավորության վրա: Հյուրանոցը Հանրապետության հրապարակին կից է և տեղակայված է Երևանի ամենահին փողոցներից մեկում: Բիբլիական Արարատի և քաղաքի հիանալի տեսարաններով հյուրանոցը ճանապարհորդների համար ամենահարմար վայրը կլինի, որտեղից կարելի է ուսումնասիրել մայրաքաղաքը և հայկական մշակույթը: Մոտակայքում են գտնվում թանգարաններ, համերգասրահներ, Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնը, Հանրապետության հրապարակի հայտնի երգող շատրվանները:

Սիոն Ռեզորթ
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 5/3 շենք
Գեղատեղիլ Ծաղկաձորի գողտրիկ անկյուններից մեկում է գտնվում «Սիոն» հանգստյան տունը, որն առաջարկում է ընդարձակ և հարմարավետ համարներ՝ հեռուստացույցով, լոգարանով, անվճար Wi-Fi ինտերնետով: Հյուրերն իրենց ազատ ժամանակը կարող են հաճելի կերպով անցկացնել՝ օգտվելով հյուրանոցում գործող բազմաթիվ ծառայություններից՝ լողավազան, բիլիարդ, սեղանի թենիս: Հյուրանոցը շատ հարմար վայր է՝ Ծաղկաձորի հիանալի բնության գրկում հանգստանալու և քաղաքի աղմուկից կտրվելու համար: Այստեղ առկա են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի հանգիստը լինի անմոռանալի, հարմարավետ և ապահով: Բարեհամբույր աշխատակազմը և որակյալ ծառայությունները ստեղծում են հիանալի միջավայր՝ լիարժեք հանգստի համար: Հյուրանոցի հեռավորությունը մայրաքաղաք Երևանից՝ 50 կմ է: