Ֆիլտրել

Ծաղկահովիտ Հյուրանոց
Կոտայք Ծաղկաձոր Տանձաղբյուրի փող. 25
«Ծաղկահովիտ» հյուրանոցը տեղակայված է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է ստանդարտ և լյուքս կարգի հարմարավետ համարներ` ապահովված բոլոր անհրաժեշտ հարմարություններով: Այստեղ գործում է ռեստորան, որտեղ մատուցվում են հայկական և եվրոպական խոհանոցների ճաշատեսակներ: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանտեղի: Հյուրանոցի գլխավոր առավելությունը քաղաքի կենտրոնում գտնվելն է, ինչի շնորհիվ հնարավորություն է ստեղծվում ոտքով հասնել ճոպանուղի և այցելել քաղաքի այլ տեսարժան վայրեր: Բարեհամբույր աշխատակազմի կողմից մատուցվում է բարձրակարգ սպասարկում: Հյուրանոցն ունի ընդարձակ բակ, որը հիանալի վայր է զբոսնելու և մաքուր օդ վայելելու համար: Հյուրանոցում կարելի է կազմակերպել նաև ընտանեկան հավաքույթներ և կորպորատիվ միջոցառումներ: Մոտակայքում է գտնվում Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Ծաղկաձորի Գլխավոր Մարզահամալիր
Կոտայքի մարզ Ծաղկաձոր Խաչիկ Մուրադյան փող.
«Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» գտնվում է Երևանից 55 կմ հեռավորության վրա` Թեղենիս լեռան հարավարևմտյան լանջին: Շնորհիվ իր բնակլիմայական հիանալի պայմանների և լեռնային դիրքի` մարզահամալիրը համարվում է Ծաղկաձորի լավագույն հանգստավայրերից մեկը: Հյուրանոցը շրջապատված է սաղարթախիտ անտառով և հիասքանչ պուրակով, որի շնորհիվ էլ ապահովում է խաղաղ և հանգիստ միջավայր: Այն նախատեսված է ինչպես ընտանեկան հանգստի, այնպես էլ գործարար հանդիպումների և ուսումնամարզական հավաքների կազմակերպման համար: Հիմնադրվել է 1967թ-ին Մեխիկոյում կայանալիք ամառային օլիմպիական խաղերից առաջ` հատուկ ԽՍՀՄ օլիմպիական հավաքականի մարզումների համար: Այսօր մարզահամալիրը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին և ժամանակի պահանջներին: 2007թ-ի հիմնովին վերանորոգումից հետո «Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը» իր հյուրերին առաջարկում է հարմարավետ և ինքնատիպ կահավորանքով 182 համարներ, որոնք բոլորն աչքի են ընկնում հետաքրքիր և ժամանակակից լուծումներով և ունեն լիարժեք հանգստի համար նախատեսված բոլոր անհրաժեշտ պայմանները: Մարզահամալիրում գործում է բիլիարդի սրահ, թենիս, սպա, շոգեբաղնիք, մարզասրահ և տարբեր սպորտաձևերի համար նախատեսված, միջազգային չափանիշներին համապատասխանող օլիմպիական լողավազան, որը համարվում է հյուրանոցի այցեքարտերից մեկը և մշտապես գտնվում է ԱՊՀ և եվրոպացի մարզիկների ուշադրության կենտրոնում: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Մարզահամալիրի պրոֆեսիոնալ աշխատակազմը յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում:

Լոռի Հյուրանոց
Լոռու մարզ Ստեփանավան Գարեգին Նժդեհի փող., 11 շենք
«Լոռի» հյուրանոցը գտնվում է Լոռու մարզի ամենագեղատեսիլ վայրերից մեկի՝ Ստեփանավանի կենտրոնում: Հյուրանոցն առաջարկում է բարձրակարգ և հարմարավետ կահավորված համարներ՝ ապահովված անհրաժեշտ հարմարություններով: Հյուրանոցում գործում է ազգային ճաշատեսակներով հարուստ խոհանոց, սեղանի թենիսի և բիլիարդի սրահներ, բացօթյա սրճարան: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ցանկության դեպքում կազմակերպվում են արշավներ և էքսկուրսիաներ դեպի Լոռի բերդ, Դենդրոպարկ, որը հանդիսանում է Հայաստանի ամենագեղեցիկ բուսաբանական այգին, Սուրբ Նշան մատուռ, Մայորի ձոր, Ստեփան Շահումյանի տուն-թանգարան: Երևանից հեռավորությունը 135 կմ է:

Խորեայի ձոր
Սյունիք Գորիս Արզումանյան 28/1
«Խորեայի ձոր» ռեստորանային-հյուրանոցային համալիրը գտնվում է Գորիս քաղաքում։ Այն կառուցված է քաղաքին հատուկ ճարտարապետական ոճով և կահավորված հայկակա ավանդական ոգով։ Մեր համալիրից Դուք կարող եք հիանալ Գորիսի գեղեցիկ բնապատկերներով և ճաշակել հայկական և եվրոպական ուտեստներ։ Համալիրն ունի ռեստորան, բար, բացօդյա սրճարան, գինետուն և հանդիսությունների սրահ։

Կաղնի հյուրանոց
Լոռի Դսեղ 52 փողոց
Կաղնին հետաքրքիր ճարտարապետական լուծումներով,թումանյանական շնչով և դսեղյան համուհոտով կառուցված հյուրանոց է Լոռվա մարզում։ Այն 3 հարկանի հյուրանոց է՝ 13 համարներով։Հեռավորությունը Զվարթնոց օդանավակայանից 135,իսկ Գյումրու օդանավակայանից 80կմ է։Կաղնիի արտաքին տեսքը նախագծված է ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի նմանությամբ։Հյուրանոցի բոլոր պատուհանները ուղղված են դեպի արևկող գեղեցիկ տեսարան։Նախամուտքում կտեսնեք մի փոքրիկ հատված դսեղյան հեքիաթային իրականությունից,գյուղական սվաղի տպավորությամբ հարդարված ընդունարանի պատը և Թումանյանի ծննդավայրից ձեռք բերված գորգը դսեղյան մշակույթի համն ու հոտը ունի։

Կազանովա Ինն-Բուտիկ հյուրանոց
Տավուշի մարզ Դիլիջան Հովսեփյան 63
«Կազանովա Ինն» հյուրանոցը գտնվում է կանաչապատ Դիլիջանում՝ Հովսեփյան 63 հասցեում: Հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է սաունա, փակ լողավազան, խորտկարան, ռեստորան, բացօթյա սրճարան, գինու մառան եւ մշտադալար այգի: Անվճար WiFi-- ն հասանելի է հյուրանոցի ողջ տարածքում: Շրջակայքը իդեալական է արշավների, ձկնորսության, ձիարշավի, սեղանի թենիսի և բադմինտոնի համար: Մերթընդմերթ կազմակերպվում են նաև էքսկուրսիաներ:

Լոռի Բերդ
Լոռի Ստեփանավան Ավետիսյան փող., 22 շենք
Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում` Ստեփանավան քաղաքին հարող սոճիների անտառում է գտնվում «Լոռի Բերդ» հանգստյան տունը, որն առաջարկում է մեկհարկանի և երկհարկանի քոթեջներ` հարմարավետ կահավորված և հագեցած բոլոր անհրաժեշտ պարագաներով: Հանգստյան տանը կա սեղանի թենիսի և բիլիարդի ծառայություններ: Տարածքում գործում է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հանգստյան տան խոհանոցը ներկայանում է էկոլոգիապես մաքուր սնունդով պատրաստված ճաշատեսակներով: Աշխատակազմը յուրաքանչյուր հյուրի նկատմամբ ցուցաբերում է անհատական մոտեցում և մշտապես հոգ է տանում, որպեսզի հանգիստը լինի լիարժեք և արժանավայել, ինչն էլ տարեց տարի ավելացնում է այցելուների քանակը: Այստեղ է գտնվում Հայաստանի ամենագեղեցիկ և յուրատեսակ ծառերով ամենահարուստ բուսաբանական այգին` դենդրոպարկը, որտեղ կարելի է վայելել մաքուր օդ և հիանալի բնություն` նպաստելով նաև առողջության ամրապնդմանը:

Ծովասար Ընտանեկան հյուրանոց
Գեղարքունիքի մարզ Սևան Նորաշեն 9
Խաղաղ երեկոները Սևանի ափին լիարժեք ընտանեկան հանգստի գրավականն են: Ծովասար Ընտանեկան Հանգստի Համալիրը արդեն վերաբացել է իր դռները Ձեր առաջ: Սևանի ամենագեղեցիկ և ընտանկան անկյուններից մեկը՝ ապահովում է կատարյալ հանգստին անհրաժեշտ ամեն պայման: Հաճախորդներին լիարժեք հարմարավետ պայմաններ տրամադրելու և գոհացնելու համար, իր գործունեությունն է շարունակում նաև <<Ծովասար>> ռեստորանը, որը իր այցելուներին հնարավորություն է տալիս ճաշել և միևնույն ժամանակ վայելել ռեստորանից բացվող Սևանա լճի սքանչելի տեսարանը։