Ֆիլտրել

Լա Դեֆանս հյուրանոց
Երևան Երևան Տիչինայի փողոց 300/9
Եթե փնտրում եք հարմարավետ, ընտանեկան հյուրանոց՝ ջերմ մթնոլորտով և մատչելի գնով, սակայն Երևանի կենտրոնից ոչ հեռու, ապա Լա Դեֆանս հյուրանոցը լավագույն տարբերակն է: Հյուրանոցում կարող եք մոռանալ հոգսերի, խնդիրների և ժամանակի բացակայության մասին, կտրվել մարդկանցից, քաղաքի եռուզեռից, աղմուկից և լիարժեք հանսգտանալ: Ներդաշնակելով բարձր որակը, անհատական սպասարկումն ու ընտանեկան միջավայրը` ստեղծված են լավագույն պայմանները՝ գործնական, արձակուրդի և հանգստյան օրերը հաճելի ու հետաքրքիր անցկացնելու համար։ Շքեղ ու ընդարձակ համարներ, բարձրակարգ ռեստորան,համամ, շոգեբաղնիք և լողավազան, մարզասրահ, թենիս և բիլիարդ: Մի խոսքով` ամեն ինչ Ձեր լիարժեք հանգիստը առավելագույնս կազմակերպելու համար:

Թեժ Լեռ
Լոռու մարզ Շահումյան գյուղ Դիլիջան-Վանաձոր ավտոմայրուղու 24-րդ կիլոմետր
«Թեժ լեռ» հանգստյան տունը գտնվում է Լոռու մարզում: Փարթամ անտառներով շրջապատված հանգստյան տունն առաջարկում է հարմարավետ կահավորված համարներ, որոնք ունեն սանհանգույց, ապահովված են տաք և սառը ջրով, սառնարանով, հեռուստացույցով: Հանգստյան տունն առաջարկում է բազմատեսակ ծառայություններ: Այստեղ գործում է բար-սրճարան, մարզասրահ, սեղանի թենիս, բիլիարդ, բացօթյա լողավազան: Ճաշարանի ընդարձակ երկու սրահներում մատուցվում են ազգային և այլ խոհանոցների համեղ ճաշատեսակներ: Երեխաների համար այգում տեղադրված են ճոճարաններ, սղարաններ, տնակներ: Ցանկության դեպքում կազմակերպվում են էքսկուրսիաներ և արշավներ դեպի մոտակա տեսարժան վայրեր: Հանգստյան տունն առաջարկում է մատչելի գներով վայելել լիարժեք հանգիստ բնության գրկում, սնվել էկոլոգիապես մաքուր սնունդով և հիանալ Լոռվա գեղեցիկ բնապատկերներով:

Լագունա հյուրանոց
Լոռի Վանաձոր Երևանյան խճուղի 68ա
«Լագունա» հյուրանոցը գտնվում է Վանաձորի կենտրոնից 2 կմ հեռավորության վրա, քաղաքի հանգիստ տարածքում, ուր պատուհաններից բացվում է գեղեցիկ տեսարան լեռներին: Գործարար ճանապարհորդների ակնկալիքները կարդարացնեն ոչ միայն մեր փոքր ու հարմարավետ հյուրանոցի՝ Վանաձորի հանգիստ ու տեսարժան շրջանում գտնվելը, այլ նաև նրա ժամանակակից ենթակառուցվածքները: Հյուրանոցը կահավորված է ոլորտի վերջին ստանդարտներին համապատասխան: Ընտանեկան և անվտանգ միջավայր, գերազանց ծառայություն և հյուրընկալություն: Հյուրանոց կարող են գալ նաև նրանք, ովքեր ճանապարհորդում են ամբողջ ընտանիքով: Երեխաները այստեղ կարող են հեշտությամբ տեղավորվել նույն սենյակում ծնողների հետ: Ապրելով այստեղ, Դուք կարող եք վայելել հյուրանոցի կանաչապատ այգիներով լի բակը, կազմակերպել պիկնիկներ, և վայելել ձեր արձակուրդը՝ ողջ ընտանիքի հետ:

Լիլիթ ռեզորթ
Կոտայք Աղվերան Անտառային 19/6
Մաքուր և հարմարավետ սենյակներ` Աղվերանի Լիլիթ ռեզորթում։ Հյուրանոցի բարեհամբյուր աշխատակազմը կապահովի յուրաքանչյուր հյուրի հաճելի հանգիստը ու լավ տրամադրությունը։ Հրաշալի վայր ընտանեկան հանգստի համար, կատարյալ մաքրություն , թարմ և համեղ հոհանոց և բարեհամբյուր աշխատակազմ։

Լաթար
Երևան Աջափնյակ Սիլիկյան Թաղամաս 5րդ փողոց 58
Հյուրանոցը գտնվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։ Հյուրանոցում կան բոլոր հարմարությունները հանգիստը լավ անցկացնելու համար, նաև հյուրանոցի տարածքում գտնվում է ամենամեծ բաց լողավազաններից մեկը։ Հեռավորությունը Զվարթնոց Միջազգային Օդանավակայանից կազմում է 11կմ։

Թուֆենկյան Ավանդական Երևան հյուրանոց
Երևան Երևան Հանրապետության 48
Երևանի Թուֆենկյան նոր հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի սրտից՝ Հանրապետության հրապարակից մի քանի քայլ հեռավորության վրա` Հանրապետության և Բուզանդ փողոցների խաչմերուկում։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցն իր հյուրերին առաջարկում է 84 սենյակ, լաունջ բար, կոնֆերանս դահլիճ, ինչպես նաև «Հարպերտ» ռեստորանը, որտեղ ներկայացված են հայկական խոհարարական հմտությունների ավանդույթները։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի ճարտարապետական լուծումը համահունչ է 19-20-րդ դարերի Երևանի ճարտարապետությանը։ «Թուֆենկյան պատմական Երևան» հյուրանոցի ստեղծման վրա աշխատել է առաջին կարգի մասնագետների թիմը՝ աշխարհահռչակ ճարտարապետ և ինտերիերի դիզայներ Կլոդը, ինչպես նաև անձամբ Ջեյմս Թուֆենկյանը։ Երևանի Թուֆենկյան հյուրանոցի արտաքին տեսքը պատրաստված է ավանդական սև և նարնջագույն տուֆից։ Ինտերիերը զարդարված է քարի արտահայտիչ ու հարուստ հյուսվածքի շեշտադրմամբ, որը հիանալի ներդաշնակ է հայկական թեմային։ Սենյակները կահավորված են դիզայներական կահույքով՝ պատրաստված բացառապես հայ վարպետների կողմից։

Լաստիվեր ռեզորթ
Տավուշ Իջևան 2-րդ փողոց 7-րդ տուն
Իջևանի Լաստիվեր ռեզորթում յուրաքանչյուր ակնթարթ դառնում է անմոռաց։ Մինչև 42° ջերմությամբ բացօթյա տաքացվող լողավազն ու այստեղից բացվող գեղեցիկ տեսարանը սպասում է ձեզ։ Եկեք լիցքաթափվելու և անկրկնելի տպավորություններ ստանալու։ Սիրելիների հետ, գեղեցիկ և դրական էմոցիաներով հարուստ, հանգիստ ունենալու համար այն իդեալական վայր է։
