search

Ֆիլտրել

A Frame Lake House

0.0 10

70,000 AMD 70,000 AMD

Լոռի Գյուլագարակ գյուղ Վարդաբլուր

  • pool
  • pets
  • smoking
  • wifi

     Վայելեք Ձեր հանգստյան օրերը Lake House հանգստյան տանը՝ լճերին նայող հիասքանչ տեսարանով: Յուրօրինակ ինտերիերով և բացառիկ տեսարանով A Frame էկո տնակները տեղակայված են չքնաղ Լոռու մարզի Վարդաբլուր գյուղում: Ամբողջությամբ կահավորված և անհրաժեշտ պարագաներով ապահովված հարմարավետ տնակն ունի ընդարձակ տերրասա, որից բացվում է հրաշալի տեսարան՝ դեպի լճակներ: Երբ հաշվի է առնված յուրաքանչյուր դետալը՝ Ձեր հանգիստը լիարժեք դարձնելու համար: Խոհանոցը հագեցած է սպասքով, անհրաժեշտ պարագաներով և սարքավորումներով (սառնարան, գազօջախ, թեյնիկ, տոստեր, վաֆլի պատրատող սարք): Հուրերի համար դրված են տնական ձու, վարսակի փաթիլներ, թեյ, սուրճ, լուծվող սուրճ, աղ, շաքարավազ, համեմունքներ: Տնակը նախատեսված է մինչև 4 անձի համար: Ունի երկու առանձին ննջարան:  

ArLi resort

0.0 10

40,000 AMD 40,000 AMD

Կոտայքի մարզ Ծաղկաձոր գյուղ Արտավազ, 2-րդ թաղամաս 32

  • pool
  • children_playground
  • parking
  • wifi

     ArLi ռեզորթը Ծաղկունյաց լեռների և Մարմարիկ գետի միջև ծվարած լավագույն հանգստյան գոտի է՝ Ձեր որակյալ ժամանցի կազմակերպման համար։ Վայելեք ջերմ պահեր ընկերների և մտերիմների հետ ArLi ռեզորթի հյուրընկալ և անմիջական միջավայրում:

EcoLife Lodge

0.0 10

43,000 AMD 35,000 AMD

Լոռի Ստեփանավան Անտառային 6/2

  • ac
  • parking
  • smoking
  • wifi

     Վայելի’ր կատարյալ հանգիստը Ecolife-ի լուսավոր սենյակներում՝ սիրելի մարդկանց և մեր ջերմ հյուրընկալության ուղեկցությամբ։ EcoLife-ում ամեն դետալ մտածված է ձեր անմոռանալի հանգիստը ապահովելու համար։ Բոլոր սենյակներում առկա է սանհանգույց և լոգարան, ինչպես նաև հիգիենայի պարագաներ և սրբիչներ։ Պատշգամբները յուրահատուկ հանգստյան կոլորիտ ունեն, որտեղ կարող եք ունենալ ամենամտերմիկ և անմոռանալի զրույցները

Le chalet garden

0.0 10

57,000 AMD 57,000 AMD

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Սարալանջի 6/3

  • children_playground
  • parking
  • transfer
  • wifi

Հեքիաթային տնակ բնության գրկում: Ընտանեկան հանգստի լավագույն վայրը: Շտապե՛ք ամրագրել հեքիաթային տնակը, վայելե՛ք Ձեր օրը ընտանիքի հետ միասին Ծաղկաձորի գեղատեսիլ վայրերից մեկում։  Քոթեջում առկա է․ Քոթեջում առկա է․ 3 ննջասենյակ Ընդարձակ հյուրասենյակ 2 սանհանգույց Խոհանոց անհրաժեշտ սպասքով Մանղալ Ընդարձակ բակ Սառնարան Հեռուստացույց Ջեռուցման համակարգ Ամառային խոհանոց

Wood Rest Tsaghkadzor

0.0 10

54,000 AMD 54,000 AMD

Կոտայք Ծաղկաձոր Սարալանջի 6

  • parking
  • wifi

     Նորակառույց քոթեջը գտնվում է Ծաղկաձորում՝ Սարալանջի 6 հասցեով։ Ամբողջությամբ կահավորված քոթեջը ունի 1 հյուրասենյակ, 3 ննջասենյակ և 2 սանհանգույց։ Առկա են կոմունալ բոլոր հարմարությունները (այդ թվում նաև wi-fi), անհրաժեշտ խոհանոցային տեխնիկան (սառնարան, գազօջախ, միկրոալիքային վառարան, էլեկտրական թեյնիկ) և սպասքը։ Տունը ամբողջությամբ ջեռուցվում է(առկա է ջեռուցման համակարգ և տաքացվող հատակ)։ Բակում կա փակ տաղավար, որտեղ կա աղյուսից պատրաստված մանղալ, փայտյա մեծ սեղան՝ իր աթոռներով, սառնարան, լվացարան և անհրաժեշտ ամբողջ սպասքը։ Տաղավարը նախատեսված է 15 անձի համար։ Առկա է 3 ավտոմեքենայի համար նախատեսված անվճար ավտոկայանատեղի։Տարածքում տեղադրված է տեսահսկման համակարգ։

WOW Glamping

0.0 10

39,000 AMD 39,000 AMD

Լոռի Դսեղ 5 փողոց 59 շինություն

  • smoking
  • wifi

     «WOW Glamping»-ը Հայաստանի առաջին շքեղ գլեմփինգն է՝ իր հարմարավետությամբ, գեղեցկությամբ, անզուգական ծրագրերով ու բացառիկ հյուրընկալությամբ։ Գլեմփինգը վայր է, որտեղ բնությունն ու ժամանակակից շքեղությունը միահյուսվում են՝ ապահովելով հանգստի բոլորովին նո՛ր որակ: Մայր բնությունը նորովի բացահայտելու, սիրելու, կապվելու և հոգ տանելու համար «WOW Glamping»-ը Էկո/կանաչ տուրիզմի նո՛ր հնարավորություններ է ընձեռում ձեզ: Գլեմփինգից բացվում է աննկարագրելի տեսարան դեպի Դեբեդի կիրճը, Դսեղ գյուղը, Չաթին լեռը։ Հեռվում երևում է մոտ 8-9 գյուղ, այդ Թվում Օձուն գյուղը։ Եվ այդ ամբողջ պատկերը լրացնում է ճոխ ու ընդարձակ հովիտներում արածող ձիերի երամակը: Հանգիստը «WOW Glamping»-ում նախատեսված է թե’ պասիվ թե’ ակտիվ հանգիստ նախընտրող մարդկանց համար: Առաջարկում ենք ժամանցի լայն հնարավորություններ․ ունենք նաև բացոթյա ընդարձակ տարածք կրեատիվ միջոցառումների համար և հարմարավետ թեյատուն: Իսկ ճաշացանկը գերազանցապես կազմված է Դսեղ գյուղի էկո-սննդամթերքից: Ձեզ սիրով սպասում ենք գեղատեսիլ Լոռվա հրաշք Դսեղում՝ ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանի ծննդավայրում:

Աբա Ռեզորթ

0.0 10

35,000 AMD 35,000 AMD

Լոռու մարզ Գյուլագարակ 1-ին փողոց տուն 2

  • parking
  • smoking
  • wifi
  • facilities

     Վայելե՛ք ընտանեկան հանգիստը ԱԲԱ Ռեզորթում՝ կտրվելով քաղաքի եռուզեռից։ Ընտանեկան միջավայր, ջերմ մթնոլորտ, բարձրակարգ սպասարկում, հարմարավետ և մաքուր սենյակներ, համեղ խոհանոց, Լոռվա չքնաղ բնություն։ Եվ այս ամենը համատեղված է մեկ վայրում։  

Ալանդ ռեզորթ

0.0 10

11,000 AMD 11,000 AMD

Տավուշ Ենոքավան Ենոքավան 4008

  • tennis
  • children_playground
  • pets
  • ac
  • parking
  • smoking
  • transfer
  • wifi

       «Ալանդ Ռեզորթը» գտնվում է Ենոքավան գյուղում: Ռեզորթն առաջարկում է հարմարավետ փայտե տնակներ և քոթեջներ, որտեղ կարելի է կտրվել առօրյա հոգսերից և խնդիրներից: Տարածքում գործում է Wi-Fi և ավտոկայանատեղի: Անձնակազմը՝ ակտիվ հանգստի սիրահարների համար, կազմակերպում է նաև քայլարշավներ, էքսկուրսիաներ, ձկնորսություն, վարպետության դաս:

Ալեյա հոթել

0.0 10

28,000 AMD 14,000 AMD

Լոռի Ստեփանավան Իսահակյան 2-րդ նրբանցք. տուն 11

  • pool
  • tennis
  • children_playground
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     Հյուրատունը գտնվում է Լոռի մարզի Ստեփանակերտ քաղաքում։ Բոլոր սենյակները հագեցած են հարթ էկրանով կաբելային հեռուստատեսությամբ, միկրոալիքային վառարան, թեյնիկ, ցնցուղ, վարսահարդարիչ և աշխատանքային սեղան: Հյուրանոցի բոլոր սենյակներում կա նստատեղ: Հեռավորությունը Երևանից կազմում է 138կմ, իսկ Զվարթնոց միջազգային օդնավակայանից 151կմ։

Ալիք Հյուրանոց

0.0 10

15,000 AMD 15,000 AMD

Կոտայքի մարզ Ծաղկաձոր Ավետիք Իսահակյան փող., 13 շենք

  • inpool
  • billiard
  • tennis
  • sauna
  • children_playground
  • pets
  • laundry
  • parking
  • smoking
  • wifi

     «Ալիք» հյուրանոցային համալիրը գտնվում է գեղատեսիլ Ծաղկաձորում: Հյուրանոցն առաջարկում է եվրոպական չափանիշներին համապատասխան կահավորված համարներ, որտեղ կան հիանալի պայմաններ լիակատար հանգիստ անցկացնելու համար: Հյուրանոցում գործում է սեղանի թենիսի և բիլիարդի սրահ: Առանձին շինությամբ գործում է լողավազան և շոգեբաղնիք: Ռեստորանում կարելի է ճաշակել բազմատեսակ ուտեստներ և էկզոտիկ խորտիկներ: Մատուցվող բարձրակարգ ծառայությունների և աշխատակազմի բարեհամբույր սպասարկման շնորհիվ, հանգիստը հյուրանոցում դառնում է հարմարավետ, լիարժեք և անմոռանալի: Ողջ տարածքում գործում է անվճար Wi-Fi ինտերնետ: Հյուրանոցն իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են կտրվել քաղաքի աղմուկից և իրենց հանգիստը կազմակերպել բնության գրկում: Հյուրանոցի մոտակայքում է գտնվում ճոպանուղին, Կեչառիս վանական համալիրը և Օրբելի եղբայրների տուն-թանգարանը:

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները