Մայրաքաղաք Երևանի սրտում է գտնվում «Տիգրան Մեծ» հյուրանոցը: Այն ամբողջովին վերանորոգված է, համարները հարմարավետ և նորովի կահավորված են, ինչի արդյունքում հյուրանոցում ապահովված է առավելագույն հարմարավետություն: Բոլոր համարներում առաջարկվում է ինտերնետ հասանելիություն, Smart հեռուստատեսություն` միջազգային հեռուստաալիքներով, հովացման և տաքացման համակարգ, թեյ և սուրճ պատրաստելու հարմարություն, մինի բար և սառնարան: Հյուրանոցն ապահովում է շուրջօրյա սպասարկման, մաքրության և անվտանգության ծառայություններ: Նկուղային հարկում գործում է պանդոկ և ճաշարան, որտեղ մատուցվում է ուտեստների և խմիչքների լայն տեսականի: Հյուրանոցի մոտակայքում կան շատ տեսարժան վայրեր` թանգարաններ, թատրոններ, պատկերասրահներ և այլ հետաքրքիր վայրեր: Հանրապետության հրապարակից հեռավորությունն ընդամենը 290 մետր է:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան 1 երեխան՝ անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 5500 AMD |
Ընտանի կենդանիները | Չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները