search

0.0

Նացիոնալ Արցախ Հյուրանոց

Նելսոն Ստեփանյանի փողոց Ստեփանակերտ Արցախ

  • 8
  • photo

   «Նացիոնալ Արցախ» հյուրանոցը գտնվում է Ստեփանակերտ քաղաքի սրտում: Հյուրանոցն առաջարկում է շքեղ և հարմարավետ դելյուքս կարգի համարներ` ապահովված լոգասենյակով, հեռուստացույցով, մինի բարով և օդափոխիչով: Համարների պատուհաններից բացվում է հիանալի տեսարան դեպի քաղաքի կենտրոնական փողոցները: Միջազգային ստանդարտներին համապատասխանող այս հյուրանոցն առաջարկում է մի շարք ծառայություններ, որոնք հանգիստը դարձնում են առավել ամբողջական և լիարժեք: Հյուրանոցում գործում է բար, փակ լողավազան, մարզասրահ, սպա, թենիսի կորտ: Ռեստորանում մատուցվում են ազգային և եվրոպական խոհանոցների ճաշատեսակների լայն ընտրանի: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: «Նացիոնալ Արցախ» հյուրանոցում կան բոլոր անհրաժեշտ պայմանները` իդեալական հանգստի և աշխատանքի համար: Աշխատակազմը միշտ ուրախ է ընդունել և լավագույն կերպով սպասարկել իր հյուրերին: Սա իդեալական վայր է բոլոր նրանց համար, ովքեր նախընտրում են լիարժեք հանգիստը և հարմարավետությունը: Հյուրանոցում առկա պայմանները կբավարարեն անգամ ամենաքմահաճ հաճախորդի պահանջմունքները:

Հարմարություններ

Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 5 օր/120 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Բար, կոնֆերանս սրահ, մարզասրահ, փակ լողավազան, թենիս, բիզնես կենտրոն, սպա
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 6 տարեկան 1 երեխան անվճար
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը` 8000 ՀՀ դրամ
Մանկական մահճակալի տրամադրումը` 5000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները