«Եվրոպա» հյուրանոցային համալիրը կառուցվել է 2011 թվականին Արցախում: Այս հարմարավետ հյուրանոցում ստեղծված են բոլոր անհրաժեշտ պայմանները Ձեր լիարժեք և անմոռանալի հանգիստը կազմակերպելու համար: Այն նախատեսված է ակտիվ, ճոխ և միևնույն ժամանակ հարմարավետ հանգիստ նախընտրողների համար: Հյուրանոցն իր այցելուներին առաջարկում է բոլոր հարմարություններով հագեցած և ինքնատիպ կահավորանքով ընդարձակ և շքեղ համարներ: Բոլոր համարներում առկա է նախասրահ, ննջասենյակ, սանհանգույց, ամբողջությամբ կահավորված լոգասենյակ, հեռուստացույց` տեղական և արբանյակային հեռուստաալիքներով: Հյուրանոցը համալրված է կոնֆերանս դահլիճով, ռեստորանով, լաունջ բարով, որը տեղակայված է հյուրանոցային համալիրի տանիքում, լոբբի բարով, սրճարանով, բիլիարդի սրահով, լողավազանով և մարզասրահով: Ռեստորանում կարելի է վայելել ուտեստների լավագույն տեսականին` մշտապես թարմացվող ճաշացանկից: Կոնֆերանս դահլիճն ապահովված է բոլոր անհրաժեշտ սարքավորումներով` գործնական հանդիպումներ և սեմինարներ կազմակերպելու համար: Հյուրանոցն առաջարկում է օգտվել նաև սպա կենտրոնի, գեղեցկության սրահի և սաունայի ծառայություններից: Տարածքում գործում է անվճար Wi-Fi, ավտոկայանատեղի և ավտոմեքենաների վարձակալության կենտրոն:
Վաճառված է
Լավ է իմանալ
Ժամանում | 14:00 |
Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
Վճարովի ծառայություներ | Բար, լվացքատուն, կոնֆերանս դահլիճ, հուշանվերների վաճառքի կետ, շոգեբաղնիք, սպա, տրանսֆեր, փակ լողավազան |
Մեկնում | 12:00 |
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 6 տարեկան երեխան` անվճար Լրացուցիչ մահճակալի տրամադրումը 10000 ՀՀ դրամ |
Ընտանի կենդանիները | չեն թույլատրվում |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները