search

0.0

Ասար (Արմենիա) Առողջարան

Զորավար Անդրանիկի 2/2 Վանաձոր Լոռու մարզ

  • 26
  • photo

     Ասար (Արմենիա) Առողջարանը գտնվում է Վանաձորում: Առողջարանում ստեղծված են հիանալի պայմաններ լիարժեք հանգիստ անցկացնելու և վերականգնվելու համար: Համալիրն առաջարկում է 1 և 2 տեղանոց ստանդարտ և լյուքս համարներ, որոնք ապահովված են բոլոր անհրաժեշտ հարմարություններով՝ լոգարան, տաք և սառը ջուր, ջեռուցման համակարգ, հեռուստացույց, սառնարան, հեռախոս: Հյուրերը կարող են օգտվել առողջարանում առաջարկվող մի շարք ծառայություններից՝ դարձնելով իրենց հանգիստն ավելի հետաքրքիր և լիարժեք: Այստեղ գործում է բար, բիլիարդ, սեղանի թենիս, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա: Տարածքում առկա է անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Ռեստորանում մատուցվում է 4-անգամյա բարձրակարգ սնունդ: 200 մ հեռավորության վրա կա փակ լողավազան: Բուժական կենտրոնում գործում է ցեխաբուժարան, որը միակն է Հայաստանում, ջրաբուժարան, ֆիզիոթերապևտիկ, աղեստամոքսային տրակտի հիվանդությունների բաժանմունքներ: Տարածքն անտառապատ է, ամբողջ երկայնքով հոսում է Վանաձոր գետը, իսկ հարևանությամբ կա արհեստական լիճ և մարզական համալիր: Երևանից հեռավորությունը 110 կմ է, իսկ Զվարթնոց օդանավակայանից՝ 100 կմ:

Հարմարություններ

  • Փակ լողավազան
  • Մարզասրահ
  • Բիլիարդ
  • Սեղանի թենիս
  • Շոգեբաղնիք
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 14:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 3 օր/72 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Լվացքատուն, մերսում, մարզասրահ, շոգեբաղնիք, սպա, տրանսֆեր
Մեկնում 12:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 2 տարեկան երեխան` անվճար
3-5 տարեկան երեխաների համար՝ 60%
6-10 տարեկան երեխաների համար՝ 50%
Լրացուցիչ մահճակալի տրամադրումը՝ 10000 ՀՀ դրամ
Ընտանի կենդանիները չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները