search

0.0

Հարմոնիա հյուրատուն (Լոռի)

Լոռու մարզ գյուղ Շնող Շնող Լոռի

  • 16
  • photo

     Առաջարկվում է ինչպես ընտանեկան, այնպես էլ գերլարված աշխատանքային գրաֆիկով անձանց համար նախատեսված հանգիստ՝ Լոռվա գողտրիկ բնության գրկում՝ Շնող գյուղում և դրա հարակից անտառածածկ տարածքներում: Ինդիվիդուալ մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ: Հյուրատունը տեղակայված է 20 կմ. Հեռավորության վրա Բագրատաշենի սահմանային անցակետից: Լոռու մարզի Շնող գյուղում: Շատ հարմար է Վրաստան մեկնող անձանց համար, ինչպես նաև Լոռվա տարածաշրջանի զբոսաշրջիկների համար: Հյուրանոցից եկեղեցիների հեռավորությունը դեպի Դսեղ 35կմ. , Քոբայր 28կմ. , Օձուն 25կմ. , Սանահին 20կմ. , Հաղպատ 17կմ. , Ախթալա 5կմ.: Կազմակերպվում են նաև նշված եկեղեցիների այցելություններ մեր մեքենաներով: Շրջագայություններ անտառային տարածքներում՝ գիշերակացով՝ փայտե տնակներում: Սպասվում են հետաքրքիր անակնկալներ: Հավելյալ վարձավճարների դիմաց կազմակերպվում են ճաշ և ընթրիք բնության գրկում գետակի ափին: Ընձեռնվում են հնարավորություններ գյուղական սննդամթերքների պատրաստմանն անձամբ մասնակցելու համար, անտառում զբոսնելու ժամանակ բնական բարիքներ հավաքելու և դրանք տեղում պահածոյացնելու և վերցնելու, օղու թորման գործընթցներին, ինչպես նաև հացի և քաղցրավենիքների պատրաստման համար: Հնարավոր է կազմակերպել ձկնորսություն և ձիերով արշավ: Հյուրատունը հագեցած է օդորակիչներով, սառնարաններով և սմարթ հեռուստացույցներով: Առկա է տաք և սառը ջուր յուրաքանչյուր սենյակում: Փաթեթներից օգտվելու ժամանակ անձը այլ որևէ ֆինանսկան ծախսեր չի կարող ունենալ: Ալկոհոլային խմիչքները, քաղցրավենիքն ու մրգերի տեսականին ներառված են:  Հյուրատանը կից գործում է հացատուն տեղական բարձորակ էկոլոգիապես մաքուր մթերքներով պատրաստվող տարածաշրջանի ուտեստներ համտեսելու համար։ Ալկոհոլը նույնպես սեփական արտադրության։

Հարմարություններ

  • Օդորակիչ
  • Ավտոկայանատեղի
  • Ծխելու հնարավորություն
  • Տրանսֆեր
  • WiFi
Պահանջված հարմարություններ
Ամրագրել Առավելագույնը Պայմաններ

Վաճառված է

Լավ է իմանալ

Ժամանում 11:00
Չեղարկում Ամրագրումը ժամանումից 7 օր/168 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը:
Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի:
Վճարովի ծառայություներ Ձիավարություն, Քայլարշավային արահետներ, Էքսկուրսիաներ, Կենդանի երաժշտություն, Ձկնորսություն, Ռեստորան, Վարպետության դաս, Տաղավար/զրուցարան, Տրանսֆեր
Մեկնում 10:00
Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ Մինչև 8 տարեկան երեխաների մուտքը անվճար, 8-13 տարեկաններին՝ կես գին:
հավելյալ մահճակալը տրամադրվում է անվճար
Ընտանի կենդանիները Չեն թույլատրվում

Մեկնաբանություններ

Բոլոր մեկնաբանությունները

Խնայեք գումարը և ժամանակը

Հետևեք մեզ և մենք Ձեզ կուղարկենք ամենալավ տարբերակները