«Հասմիկ» հյուրատունը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում: Հյուրատունն առաջարկում է հարմարավետ սենյակներ, առանձին լոգասենյակներով, կան նաև 3 սենյակներ՝ ընդհանուր լոգասենյակով: Հյուրերի տրամադրության տակ կա խոհանոց, այգի, որտեղ կարելի է խորոված պատրաստել կամ հաճելի երեկո անցկացնել: Տարածքում կա անվճար Wi-Fi և ավտոկայանատեղի: Հյուրատան հյուրընկալության եւ ջերմության մասին կարելի է անվերջ խոսել: Ամեն օր այստեղ մատուցվում է շատ համեղ նախաճաշ, ճաշ և ընթրիք: Տանտիրուհին առաջարկում է հայկական ավանդական ճաշատեսակներ, որոնք ոչ միայն համեղ են, այլ նաև պատրաստված են մեծ սիրով: Ցանկության դեպքում կազմակերպվում են խորովածի և այլ ազգային ուտեստների պատրաստման վարպետության դասեր: Մոտակայքում կան շատ մշակութային հուշարձաններ եւ տեսարժան վայրեր:
Վաճառված է
Լավ է իմանալ
| Ժամանում | 14:00 |
| Չեղարկում | Ամրագրումը ժամանումից 1 օր/24 ժամ/ առաջ չեղարկելու դեպքում տուգանքներ չեն կիրառվում և Ձեր գումարը ամբողջությամբ ենթակա է վերադարձի: Նշված ժամկետից ուշ չեղարկում իրականացնելու կամ հյուրանոց չներկայանալու դեպքում Ձեզանից պահվում է գումար Ձեր կողմից իրականացված ամրագրման՝ մեկ գիշերվա ամբողջական արժեքը: Եթե պայմաններ բաժնում առկա է անվերադարձելի նշումը, ապա չեղարկման դեպքում ամրագրման ամբողջ գումարը ենթակա չէ վերադարձի: |
| Վճարովի ծառայություներ | Տրանսֆեր, լվացքատուն, հեծանիվների վարձույթ, հուշանվերների վաճառքի կետ |
| Մեկնում | 12:00 |
| Երեխաներ և լրացուցիչ մահճակալներ | Մինչև 5 տարեկան 1 երեխան անվճար |
| Ընտանի կենդանիները | թույլատրվում են |
Մեկնաբանություններ
Բոլոր մեկնաբանությունները